ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 7-ի նիստի ընթացքում ընդունել է ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու մասին որոշում: Այս մասին հայտնում է կառավարության կայքը:
Որոշման նախագծի մեջ նշված է, որ դրանով նախատեսվում է 2017 թվականի դեկտեմբեր ամսին անցկացնել ՀՀ ԶՈւ պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան սպաների զորակոչ:
Նրանց ծառայության ժամկետը սահմանվում է երկու տարի, ինչպես նաև նույն ամսին զորացրել սահմանված ժամկետում ՀՀ ԶՈւ պարտադիր զինծառայությունն անցած բժշկական կազմի սպաներին:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Սահմանվում է.
- զորակոչի ենթակա` ՀՀ ԶՈւ պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի առանձին կատեգորիաների սպաներն օգտվում են տարկետման իրավունքից` համաձայն ՀՀ կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N 15 որոշման.
- ասպիրանտուրան ավարտած կամ գիտական աստիճան (գիտության թեկնածու, գիտության դոկտոր) ունեցող պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաները զինվորական ծառայության են զորակոչվում ըստ իրենց մասնագիտությունների:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Ռազմ.ինֆօ