Աշոտ Աղաբաբյանը նեղացած է ոչ միայն հարազատ կուսակցությունից, այլև ՀՀԿ-ական ազգականներից. «Ժողովուրդ»

Загрузка...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը նեղացած է ոչ միայն հարազատ կուսակցությունից, այլեւ ՀՀԿ-ական ազգականներից:

Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ Աղաբաբյանը վերջերս դադարեցրել է շփումները նաեւ իր փեսայի՝ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հետ: Ու սա այն դեպքում, երբ Գալուստ Սահակյանը եւ նրա որդին՝ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, իշխանական շրջանակներում բարձր դիրքերի հասել են հենց Աղաբաբյանի շնորհիվ:

«Ինչու եք հետաքրքրվում մարդկանց անձնականով: Դա անձնական հարց է:Թե մենք ինչ հարաբերությունների մեջ ենք, ինչ ենք, մեր գործն է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ երեկ հայտարարել է Աղաբաբյանը:

Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ 2015թ. ՀՀ ֆինանսների նախարարությունը նրան պատկանող «Հրազդան» տոնավաճառին տուգանեց 60 մլն դրամով»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...