Թուրքիան Արևելյան Երուսաղեմում դեսպանատուն կբացի

Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների կողմից Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելուց հետո Թուրքիան դեսպանատուն կբացի Արևելյան Երուսաղեմում: Ինչպես հաղորդում է «Սինխուա» գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Պաղեստինյան պետության ճանաչումը համապատասխանում է ՄԱԿ-ի որոշումներին: Մենք ձգտելու ենք հասնել Արևելյան Երուսաղեմի ճանաչմանը՝ որպես Պաղեստինի մայրաքաղաք»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ այդ ուղղությամբ իրենք գործադրելու են բոլոր ջանքերը, քանի դեռ ԱՄՆ-ն հետ չի կանգնել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով