Թուրքիայում դեռ չի հաջողվում ռազմական օդաչուների պակասը լրացնել

Թուրքիայի զինված ուժերը մինչև 2020 թ. վերջ երկարաձգել է նախկին օդաչուներին զինուժ ընդունելու դիմումների ժամկետը: Թուրքիայի ՌՕՈւ ընդւոնվում են նախկինում զինուժի հետ կապը խզած օդաչուները, ինչպես նաև քաղավիացիայի օդաչուները, ովքեր կցանկանան զինուժ մտնել: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադալու» լրատվական գործակալությունը:

Մրցույթին կարող են դիմել ինչպես առևտրական, այնպես էլ՝ բեռանփոխադրող ինքնաթիռների օդաչուները:

Թուրքիայում ռազմակն օդաչուների խիստ պակաս զգացվում էր դեռևս մինչև 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձը: 2016 թ. հուլիսից հետո դա ավելի սրվեց, քանի որ մինչ օրս հեղաշրջման փորձին մանսակցելու մեղադրանքով արդեն հարյուրավոր օդաչուներ են ձերբակալվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2017 թ. սկզբին հայտնի դարձավ, որ Թուրքիայի զինուժը փորձում է օդաչուներ բերել քաղաքավիացիայից, սակայն այդ դեպքում քաղաքավիացիայի ոլորտում կարող էր օդաչուների պակաս առաջանալ: Հավանաբար մինչ օրս չի հաջողվել գտնել բավարար թվով օդաչուներ, ինչով էլ բացատրվում է մրցույթը մինչև 2020 թ. վերջ երկարացնելը:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

razm.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով