Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանի հայտարարության հիման վրա Անկարայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել: Ինչպես հաղորդում է DW-ն, Փայլանը գործում ներգրավվելու է որպես վկա:
Փայլանն ավելի վաղ հայտարարել էր, որ, ըստ իր տեղեկությունների, Թուրքիայից Եվրոպա տեղափոխված հայերի, ալևիների, ինչպես նաև ընդդիմադիր թուրք լրագրողների, գրողների ու մտավորականների հանդեպ մահափորձեր են նախապատրաստվում:
DW-ն հարցի առնչությամբ դիմել է նաև Գերմանիայի անվտանգության մարմիններին, ովքեր նշել են, որ իրենք «տեղյակ են վտանգներից»:
«Մենք հետևում ենք զգայուն հարցերին և գնահատում ենք իրավիճակը: Տեղյակ ենք, որ հարցի առնչությամբ եղել են հայտարարություններ և փորձում ենք հասկանալ այդ տեղեկատվությունը՝ պաշտպանական միջոցներ ձեռնարկելու նպատակով»,- նշել է Գերմանիայի անվտանգության մարմիններում DW-ի աղբյուրը:
168.am