Թբիլիսիում սպանված ահաբեկիչները ծրագրում էին հարձակվել Վրաստանի և Թուրքիայի դիվանագիտական առաքելությունների վրա

Դեկտեմբերի 26-ին Վրաստանի պետանվտանգության ծառայությունը տեղեկություն է հրապարակել նոյեմբերի 22-ին Թբիլիսիում վնասազերծված Ահմեդ Չատաևի և նրա խմբի ահաբեկիչների գործունեության հետաքննության մասին։ Ըստ այդ տվյալների՝ ահաբեկիչները պլանավորել էին ահաբեկչական գործողություններ իրականացնել Վրաստանում և Թուրքիայում:

Ահաբեկիչները ծրագրել էին մասնավորապես հարձակումներ դիվանագիտական առաքելությունների վրա։ Այս մասին հայտնի է դարձել ահաբեկիչների կողմից որպես թաքստոց օգտագործված բնակարանի հետախուզության արդյունքում։

Նշենք, որ այսօր Վրաստանի հյուսիսում տեղակայված Պանկիսիի կիրճում այդ երկրի ներքին գործերի նախարարությունն իրականացրել է ահաբեկչական կառույցների հետ համագործակցության մեջ մեղադրվող անձանց ձերբակալման հատուկ գործողություն: Ձերբակալությունների ընթացքում կասկածյալներից մեկը փորձել է ուժայինների դեմ նռնակ կիրառել, բայց նույն ուժայինների կրակոցից վիրավորվել և տեղափոխվել է հոսպիտալ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ Վրաստանի պետանվտանգության ծառայության՝ Չատաևը և մյուս ահաբեկիչները Վրաստան են ներթափանցել Թուրքիայից։ Թուրք-վրացական սահմանը հատել նրանց օգնել են այսօր Պանկիսի կիրճում ձերբակալված անձինք, ովքեր հետո ահաբեկիչներին աջակցել են նաև զենք ձեռք բերելու և բնակարան վարձելու հարցում։

Հիշեցնենք, որ Չատաևը սպանվել էր Վերջերս Թբիլիսիիում անցկացված հակաահաբեկչական գործողության ընթացքում: Այդ ժամանակ Չատաևը մի քանի այլ ահաբեկիչների հետ շուրջ 20 ժամ հատուկ նշանակության ուժերի, ոստիկաների հետ փոխհրաձգություն էր վարում՝ տեղակայվելով Թբիլիսիի շենքերից մեկի բնակարանում: Գործողության ընթացքում սպանվել էր 1 վրացի հատուկջոկատային, 4 վիրավորվեցին, իսկ բոլոր ահաբեկիչները ոչնչացվեցին:

Հավելենք, որ Պանկիսիի կիրճում հիմնականում իսլամադավան կիստեր են բնակվում: Հենց այս շրջանից են ամենաշատ թվով ահաբեկիչներ գնացել Սիրիա և Իրաք՝ անդամակցելու տարբեր ահաբեկչական խմբավորումների, այդ թվում հատկապես՝ «Իսլամական պետությանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

razm.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով