Թաքցրած կորուստ Ադրբեջանում՝ 2016-ի փետրվարից

2016 թվականի փետրվարի 28-ին ծառայակցի կողմից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ՝ Գորանբոյի շրջանում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող Ահմեդով Նաթիգ Գուրբան օղլուն (Əhmədov Natiq Qurban oğlu):

Դեպքի մասին հայտնի է դարձել միայն 2017 թվականին դրա վերաբերյալ դատական գործի փաստաթղթերից: Դատական գործի մասին հայտնել է նաև ադրբեջանական ընդդիմադիր Meydan լրատվակայքը՝ առանց նշելու, որ նախկինում այդ զինծառայողի մահվան մասին տեղեկություն չէր տարածվել:

Ըստ դրա՝ նույն զորամասի զինծառայող Հեմզաթ Ազիզովը վիճաբանության ընթացքում Գորանբոյի շրջանի Ղարաչինար գյուղում տեղակայված հրամանատարական դիտակետի մոտակայքում գնդակահարել է Նաթիգ Ահմեդովին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հեմզաթ Ազիզովը դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման, սակայն հետո պատիժը մեղմացվել է՝ հասցվելով 9 տարի 3 ամսի: Դրանից հետո, սակայն, Ազիզովը Գյանջայի վերաքննիչ դատարանում մի քանի անգամ բողոքարկել է վճիռը և մերժվել:

Նշենք, որ այդ ժամանակ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները սպանված զինծառայողի մասին ոչինչ չէին հայտնել:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

razm.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով