«Հրապարակ» թերթը գրում է. «Սփյուռք կատարած վերջին այցելության ժամանակ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը զավեշտալի վիճակում է հայտնվել։ Համայն հայության նախարար Հակոբյանը, ինչպես հայտնի է, սփյուռքյան այցելություններին դատարկաձեռն չի ներկայանում, նա ճամպրուկներով մեդալներ ու պատվոգրեր է տանում՝ հայ համայնքի ներկայացուցիչների սիրտը շահելու համար։
Նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Ֆրանսիա եւ Շվեյցարիա կատարած այցի ժամանակ եւս տիկին Հակոբյանը Ժնեւ դատարկաձեռն չի գնացել, սակայն պարգեւատրումից հետո պարզվել է, որ տարիներ առաջ պարգեւատրած նույն անձանց կրկին նույն մեդալով է պարգեւատրել»: