Գույքի մեծ մասն արդեն տեղափոխել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցները այս ընթացքում զբաղված են նոր շենք տեղափոխվելով: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, թե ինչպես են նախարարության հին շենքից գույքը տեղափոխում նոր շենք:

Նախարարության մամուլի պատասխանատու Անահիտ Առաքելյանը թերթի հետ զրույցում հայտարարեց, որ գույքի մեծ մասն արդեն տեղափոխվել է, մնացել է տեխնիկական մասը: Նշենք, որ նախարարությունը կտեղափոխվի Վազգեն Սարգսյան 3/3 հասցեում՝ ԱԳՆ-ի, սփյուռքի նախարարության եւ գիտության պետական կոմիտեի հարեւանությամբ: Ի դեպ, նախարարության նոր շենքը կառուցել է «Salsa Development» ընկերությունը, որը պատկանում է արգենտինահայ միլիարդատեր Էդուարդու Էռնեկյանին:

Նրա մեկ այլ ընկերություն՝ «Tango»-ն, կառուցել էր ԱԳՆ-ի եւ սփյուռքի նախարարության շենքերը: Իսկ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հին շենքը վաճառքի է հանված, սակայն այդպես էլ գնորդ չի գտնում »:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով