Բասկետբոլ Ա լիգա. 6-րդ տուրի բոլոր արդյունքները

Երեկ կայացել են բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի առաջնության 6-րդ տուրի վերջին 2 հանդիպումները: «Գրանդ սպորտը» սեփական հարկի տակ 75-82 հաշվով պարտություն է կրել «Շիրակից»: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվել է Հայկազ Գրիգորյանը («Շիրակ»): Նա վաստակել է 33 միավոր:

Տուրի մյուս խաղում «Արթիկը» հյուրընկալվելիս, հավասար պայքարում  79-71 հաշվով առավելության է հասել «Ինժեների» նկատմամբ: Այս հանդիպման ամենաարդյունավետ խաղացող դարձել է Արտավազդ Ղռաթյանը («Արթիկ»): Նա վաստակել է 29 միավոր:

Մրցաշարային աղյուսակը տասը միավորով գլխավորում է «Ուրարտուն»: Նույնքան միավոր ունի նաեւ «Արցախը», սակայն արցախցիները մեկ խաղ ավելի են անցկացրել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Լուսանկարը՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով