Դեկտեմբերի 4-ին, ժամը 09:08-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող ռեստորանային համալիրից արջին կենդանաբանական այգի տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարներն արջին տեղափոխել են կենդանաբանական այգի:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news