Արագածոտնի մարզում՝ խոշոր ավտովթարի ժամանակ 5 տուժածներին առաջինը օգնության են հասել էրեբունի բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր մեկնելիս են եղել Վանաձոր՝ բժշկական կոնֆերանսի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Գոռ Խալաթյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում՝ «Տառերի պուրակ»-ի հարևանությամբ տեղի ունեցած ավտովթարի Ford Transit և Nissan X-Тrail մակնիշի ավտոմեքենաների վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Ford Transit-ը վարել է Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 39-ամյա Մարտին Մանուչարյանը, ով աշխատում է «Գլանժ Ալկո» ՍՊԸ-ում, իսկ Nissan-ը վարել է Քուչակ գյուղի բնակիչ, 41-ամյա Տիգրան Մարգարյանը:

Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել 2 վարորդները և ուղևորներ՝ Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 43-ամյա Նինա Բադալյանը, ով աշխատում է «Գլանժ Ալկո» ՍՊԸ-ում՝ որպես որակավորման և արտադրութան բաժնի պետ, Քուչակ գյուղի բնակիչներ, 35-ամյա Հայկ Կիրակոսյանն ու 31-ամյա Արայիկ Կիրակոսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերջիններս տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վիրավորներին տեղում առաջին անհրաժետ բժշկական օգնությունն են ցուցաբերել մասնագիտությամբ բժիշկներ, Էրեբունի բժշկական կենտրոնի բաժնի վարիչներ Արամ Բադալյանը, Միհրան Մարտիրոսյանը և Էրեբունի բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, Մեծ Հայ, ժողովրդի կողմից սիրելի՝ Հարություն Քուշկյանի խորհրդական Առլետա Ազիզբեկյանը:

Վերջիններս բժշկական կոնֆերանսին մասնակցելու նպատակով մեկնելիս են եղել Վանաձոր և տեսնելով վթարը, հավատարիմ Հիպոկրատին տված իրենց երդմանը, միանգամից օգնություն են ցուցաբերել գետնին ընկած վիրավորներին՝ կատարելով ներարկումներ, անհրաժեշտ վիրակապումներ, որից հետո արդեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկները /ովքեր, ի դեպ, ժամանել են ուշացումով և այդ մասին բարձրաձայնում էին դեպքին ականատես քաղաքացիները/ տեղափոխել են հիվանդանոց:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում՝ Տառերի պուրակի հարևանությամբ, բախվել էին Ford Transit մակնիշի 530 AG 61 համարանիշի և Nissan X Тrail մակնիշի 34 ZL 699 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Աշտարակի բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ շտապօգնության բժիշկները ուշ են ժամանել, սակայն նրանք էլ հակառակն էին պնդում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել էր Ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը։

Դեպքի վայրում աշխատել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը։ Փրկարարները վիրավորներից մի քանիսին ուղեկցել են հիվանդանոց, որից հետո հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Գոռ Խալաթյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

© shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով