Ավարտվել է Քաջարանում դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Քաջարան քաղաքում տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 27-ամյա երիտասարդի:

2017թ. սեպտեմբերի 8-ին ահազանգ էր ստացվել առ այն, որ կտրած-ծակած վնասվածքներով Քաջարանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 36-ամյա տղամարդ: Պարզվել է,որ վերջինս մարմնական վնասվածքներն ստացել է վիճաբանության ժամանակ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են դեպքի` էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Քաջարանի բնակիչ՝ ծնված 1990թ.:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2017թ. սեպտեմբերի 8-ին՝ ժամը 02։30-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ համաքաղաքացիների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որն այնուհետև շարունակվել է Քաջարան քաղաքի Աբովյան և Բակունց փողոցները միացնող տրանսպորտային կամրջի սկզբնամասում։ 27-ամյա երիտասարդը, նկատելով 36-ամյա տղամարդուն և վերջինիս եղբորը, նախահարձակ է եղել և իր մոտ գտնվող դանակով հարվածել վերջիններիս մարմնի տարբեր մասերին՝ 36-ամյա տղամարդու առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս, իսկ նրա եղբորը՝ թեթև ծանրության:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի և 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Դեկտեմբերի 8-ին քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ի՞նչ մութ խաղեր են խաղում վարչապետն ու Զարեհ Սինանյանը

31.07.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»

05.08.2020

Սա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են.Միհրան Հակոբյան

03.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով