Աստանայում անցկացվելու է Սիրիայի հարցով բանակցությունների հերթական փուլը

Դեկտեմբերի 21-22-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվելու են սիրիական ճգնաժամի լուծմանն ուղղված բանակցությունների հերթական՝ 8-րդ փուլը։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ԱԳՆ կայքը։

Ըստ աղբյուրի՝ բանակցությունների հերթական փուլի ընթացքում կողմերը քննարկելու են գերիների ազատ արձակման, անհետ կորածներին հայտնաբերման հարցերով աշխատանքային խմբի ստեղծմանը վերաբերող հարցեր։ Օրակարգում են լինելու նաև Սիրիայում ստեղծված «ապաէսկալացման գոտիներում» իրավիճակը, ականազերծման աշխատանքները։

Սիրիայի հարցով Աստանայում ձևավորված հարթակը գործում է դեռևս այս տարվա հունվարից։ Մինչև այժմ Աստանայում անցկացվել է բանակցությունների 7 փուլ։ Դրանց ընթացքում կողմերը համաձայնության են եկել Սիրիայում հրադադարի պահպանումը դիտարկող համատեղ օպերատիվ խմբի ստեղծման վերաբերյալ, բացի այդ հենց Աստանայի շրջանակներում են երաշխավոր երկրներ համարվող Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան ստորագրել Սիրիայում «ապաէսկալացման գոտիներ» ստեղծելու վերաբերյալ հուշագիրը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ներկայում Սիրիայում գործում է 4 «ապաէսկալացման գոտի»։ Այդ գոտիներից մեկը ստեղծվել է Սիրիայի հյուսիսում՝ Իդլիբ նահանգում, որում ընդգրկված է նաև Համա նահանգի մի մասը, երկրորդը՝ Հոմս քաղաքից հյուսիս, երրորդը՝ Արևելյան Գուտայում և Դամասկոսի հարակից հատվածներում, չորրորդը՝ Դառաա նահանգում՝ սիրիա-հորդանանյան սահմանին:

Բացի Աստանայից Սիրիայի հարցով բանակցություններ են անցկացվում նաև Ժնևում։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

razm.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով