Առանձնակի դաժանությամբ Հրազդանի 2 քաղաքացիների սպանության բացահայտման գործը քննող ավագ քննիչը Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է շնորհակալագրով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Հայաստանի Հանրապետության Նաախագահ Սերժ Սարգսյանի շնորհակալագրով բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար պարգևատրվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, Արդարադատության կապիտան Դավիթ Թովմասյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրարգրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Նախագահի կողմից Դ. Թովմասյանը շնրոհակալագրով պարգևատվել է այն բանի համար, որ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ղեկավարել է Հրազդան քաղաքի 2 բնակիչների առանձնակի դաժանության սպանության փաստով հարուցված քրեական գործի քննությունը:

Թե՛ Կոտայքի մարզի քննիչները, թե՛ մարզի ոստիկանները հսկայական աշխատանքներ են կատարել՝ անգամ մի քանի շաբաթ. արդյունքում քննիչներն ու ոստիկանները բացահայտեցին զարհուրելի սպանությունները: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 3-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկված համատեղ օպերատիվ և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել էր նոյեմբերի 2-ին Երևան-Սևան ճանապարհի 51-րդ կմ հատվածից 1.700 մետր հեռավորության վրա՝ Հրազդան քաղաքի Ջրառատ համայնքին պատկանող «Չամանգյուլ» կոչվող հանդամասի դաշտամիջյան ակոսի մեջ թաղված, կիսափտած վիճակում հայտնաբերված տղամարդու և կնոջ դիակների ինքնությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել էր, որ կնոջ դին հանդիսանում է սեպտեմբերի 20-ից անհայտ կորած, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի բնակիչ՝ 56-ամյա Վարդուհի Սիմոնյանը, իսկ տղամարդու դին հանդիսանում էր նույնպես անհայտ կորած, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 18 շենքի բնակիչ՝ 53-ամյա Սամվել Ալիխանյանը։ Կասկածյալը Հրազդան քաղաքի բնակիչ է, և վարձակալական հիմունքներով բնակվել է Երևանի Տիչինայի փողոցի տներից մեկում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լուսանկարները և տեսանյութերը` Գագիկ Շամշյանի

 

© shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով