Աջ ղեկով մեքենաների հետ կապված արգելքը ԵՏՄ-ի պահանջն է. կառավարությունը անհարմար լռում է․ «Ժամանակ»

Загрузка...

«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ներկայացրել է մի նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում, որը հիմնավորվում է աջ ղեկով մեքենաների շահագործման տեխնիկապես վտանգավոր լինելով: Փաստորեն, ՀՀ կառավարությունը չի հայտարարում, որ աջ ղեկով մեքենաների հետ կապված արգելքը բխում է Մաքսային միությունից և ԵՏՄ-ի պահանջն է, այլ այդ որոշման ամբողջ բացասական բեռը վերցնում է իր վրա: Կառավարությունը լավ գիտի, որ հայ հասարակությունը առանց այն էլ բացասաբար է վերաբերվում ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությանը՝ հասկանալով, որ այն կործանարար է ինչպես Հայաստանի համար ընդհանրապես, այնպես էլ նրա գրեթե յուրաքանչյուր քաղաքացու համար»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...