Այսօր տեղի ունեցավ հերթական դատական նիստը.

Ս/թ.-ի դեկտեմբերի 15-ին, ժամը 16-20-ի դատական նիստը տեղի ունեցավ, որի ընթացքում հայցվոր կողմի ներկայացված միջնորդությունները այն են, որպես վկա հրավիրել և դատական նիստին հարցաքննել Արթուր Հայրապետյանին, Արմինե Մկրտումյանին և Արմենուհի Հովսեփյանին:

Կարծիքները լսելով կողմերի, դատարանը որոշեց Արմինե Մկրտումյանին և Արմենուհի Հովսեփյանի վերաբերյալ միջնորդությունները բավարարել, իսկ Արթուր Հայրապետյանի վերաբերյալ դատական նիստով դեռևս որոշում չկայացվեց, այն հետաձգվեց այլ հերթի:

Հերթական դատական նիստը նշանակվեց 2018թ.-ի մարտի 2-ին, արդեն իսկ կհրավիրվեն, որպես վկաներ և կհարցաքննվեն դատարանում Արմինե Մկրտումյանը և Արմենուհի Հովսեփյանը, որպեսզի ըստ հայցվորի ապացուցվի այն հանգամանքը, թե Արթուր Հայրապետյանը նյութ տրամադրել է 4NEWS.AM լրատվական կայքին, թե ոչ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բնականաբար պատասխանող կողմը առարկեց տվյալ միջնորդությունների դեմ, քանի որ կարծիք հայտնեց, որ տվյալ միջնորդությունները որևէ կապ չունեն, այն նյութաիրավական պահանջի հետ, որը ներկայացված է 4NEWS.AM լրատվական կայքի դեմ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով