ԱՄՆ-ի Սենատում պահանջել են տարհանել դիվանագետների ընտանիքները ԿԺԴՀ-ի հետ վերահաս պատերազմի պատճառով

Ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմը գտնում Է, որ մոտալուտ զինված հակամարտության անխուսափելիության պատճառով անհրաժեշտ Է Հարավային Կորեաից տարհանել ԱՄՆ¬ի ներկայացուցչությունների աշխատակիցների կանանց եւ երեխաներին, տեղեկացնում Է «Արմենպրես»¬ը:

«Պետք Է խելագար լինել Հյուսիսային Կորեայի կողմից ձեռնարկվող սադրանքների պայմաններում աշխատակիցների կանանց եւ երեխաներին ուղարկելու համար»,­ քաղաքական գործչի խոսքից մեջբերում Է անում The Telegraph­ը: Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերը նույնպես հայտարարել Է, որ Փենյանի դեմ պատերազմին նախապատրաստվելու համար ԱՄՆ­-ին այնքան Էլ շատ ժամանակ չի մնացել: Բրիտանական The Telegraph­ը հայտնել Է, որ Հյուսիսային Կորեայի վերջին հրթիռային արձակումից հետո ԱՄՆ-­ն քննարկում Է իր արեւմտյան ափի հակահրթիռային պաշտպանության համակարգի ուժեղացման հարցը: Այդ խնդիրն արդեն առաջադրված Է Միացյալ Նահանգների Հակահրթիռային պաշտպանության գործակալությանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»­-ը:

Armenpress.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով