Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի նոյեմբերին. Razm.info

Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. նոյեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 1 դեպք, որը ոչ մարտական է:

Նոյեմբերի 23-ին ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց՝ միջդիրքային տարածքում, ՀՀ ԶՈւ զինծառայողները հայտնաբերել էին Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ջալիբեյլի Բահրուզ Փարվիզ օղլուի (Cəlilbəyli Bəhrüz Pərviz oğlu) դին: Նա այս տարվա սեպտեմբերին սպանել էր իր 3 ծառայակիցներին և փախել:

Ընդհանուր առմամբ՝ բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել 2017 -ի հունվարի 1-ից նոյեմբերի 30-ը Ադրբեջանի բանակի 53 զինծառայողի մահվան մասին։ Մահացած 1 զինծառայողի անուն էլ հայտնի չէ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայտնի է դարձել ևս 3 անձանց մահվան մասին, որոնց դեպքում հավանականությունը մեծ է, որ նրանք կարող են Ադրբեջանի ներքին զորքերից լինել: Բավարար փաստերի պակասի պատճառով այս 3 հոգուն ցուցակում դեռ չենք ներառել:

ԱմիսՄարտականՈչ մարտ.Վիրավոր***
Հունվար13*
Փետրվար91
Մարտ322
Ապրիլ151
Մայիս13
Հունիս33**
Հուլիս132
Օգոստոս051
Սեպտեմբեր05
Հոկտեմբեր13
Նոյեմբեր01
Ընդհանուր20346

* Նշված 3-ից բացի, հայտնի է ևս մեկ սպանվածի մասին, ում դեպքում զինծառայող լինելու մասին տվյալներն առայժմ չեն հաստատվել:

** Հունիս ամսին կա անհայտ հանգամանքներում մահացած մեկ զինծառայող, որին ներառել ենք ոչ մարտական կորուստների ցանկում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

*** Վիրավոր զինծառայողների դեպքում տվյալները սահմանափակ են. Ադրբեջանի ՊՆ-ն և պաշտոնական աղբյուրները գրեթե տվյալներ չեն հայտնում:

Հայկական զինուժի կորուստները՝ այստեղ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով