PKK-ի դեմ գործողությունների ժամանակ սպանվել է 1 թուրք զինծառայող

Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառի լեռներում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ գործողությունների ժամանակ թուրք զինծառայողը ընկել է բարձրությունից և մահացել: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Մահացած զինծառայողը պայմանագրային շարքային Յուսուֆ Դեմիրյուրեքն է: Զինծառայողները քուրդ զինյալներին հայտնաբերելու և «չեզոքացնելու» գործողություններ են իրականացրել, երբ տեղի է ունեցել միջադեպը:

Նշենք, որ պատերազմական և ճգնաժամային իրավիճակներում զինված ուժերում աճում է նաև ոչ մարտական կորուստների թվաքանակը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հաքքարի նահանգը անմիջապես սահմանակից է Իրաքին և թուրք-քրդական բախումների առավել ակտիվ կենտրոններից մեկն է: Թուրք ուժայինները այս նահանգում պարբերաբար «անվտանգության հատուկ գոտի են» հայտարարում, ռազմական գործողություններ են իրականացնում քրդերի դեմ:

Թուրքիայի տարածքում PKK-ի զինյալների և թուրք ուժայինների բախումները վերսկսել են դեռևս 2015-ի ամռանից և 2 տարուց ավել է շարունակվում են՝ երկուստեք մարդկային և նյութական կորուստներով:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռազմ.ինֆօ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով