Daily Archives: 30.11.2017

Տավուշում գազի գինը թանկացել է. հեղինակը մարզպետն է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Տավուշի մարզի գազալցակայաններում 1 խորանարդ մետր գազի գինը թանկացել է՝ դառնալով 200 դրամ: Եթե հանրապետության գրեթե բոլոր գազալցակայաններում գազի գինը տատանվում է 150-ից 180 դրամի սահմանում, ապա Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքում միանգամից բոլոր գազալցակայաններում գինը թանկացել է: «ՀԺ»-ի տեղեկություններով, գազի գնի թանկացման միակ պատճառը գերշահույթ ստանալն է: Աղբյուրի փոխանցմամբ՝ թանկացման… Կարդալ ավելին »

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։30-16։30 Նոր-Նորքի 8-րդ զանգվածի շրջադարձային 1-5, 16, 17 շենքերը, հարակրց հանրային բաժանորդները, Նորագյուղ թաղ. 51-354 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները, Չարենցի փ. 56-91; 1-ին նրբ. 1-19 սեփական տները և… Կարդալ ավելին »

Զոհված 4 զինծառայողի ընտանիքի և 1 զինհաշմանդամի 10-ական միլիոն դրամ հատուցում է տրվել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը սեպտեմբերից մինչեւ օրս փոխհատուցում է տվել զոհված 4 զինծառայողի ընտանիքի անդամներին եւ առաջին կարգի հաշմանդամություն ստացած 1 զինծառայողի: Հիմնադրամի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը նոյեմբերի 9-ի որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում մեկ առաջին խմբի զինհաշմանդամ զինծառայողի: Նոյեմբերի 10-ին ժամկետային պարտադիր զինծառայող,… Կարդալ ավելին »

Տպավորիչ հարկային մուտքերի աճ՝ ռոյալթիի վճարման գծով. ՊԵԿ

Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում 2017թ. 9 ամիսների ընթացքում եկամտային հարկի գծով հարկային մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 4.2 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է վարձու աշխատողների թվաքանակի, մեկ աշխատողի հաշվով միջին ամսական աշխատավարձի վարձատրությանն ուղղված միջոցների, առանց փաստաթղթերի ձեռքբերումների և այլ եկամուտների մասով եկամտային հարկի ավելացմամբ: Իսկ ռոյալթիի վճարման… Կարդալ ավելին »

Առաքել Մովսիսյանի եղբորորդուն ազատ են արձակել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի հորեղբորորդին՝ Միհրան Մովսիսյանը, որ դեռ ապրիլին Վրաստանի իրավապահների կողմից կալանավորվել էր միջուկային նյութերի անօրինական իրացման փորձի համար, ազատ է արձակվել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Առաքել Մովսիսյանը տեղեկացրեց, որ հորեղբորորդին արդեն վերադարձել է Հայաստան՝ արդարացված: Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ… Կարդալ ավելին »

Մի յուղոտ պաշտոն թափուր է մնացել. մրցավազքը սկսվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Սերժ Սարգսյանի որոշամբ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով: Սա նշանակում է, որ արդարադատության նախարարությունում մի յուղոտ պաշտոն թափուր է մնացել, ինչի համար արդեն սկսել է մրցավազքը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնի երեք հավանական թեկնածու կա:… Կարդալ ավելին »

Մխիթարյանի վերադարձը «Բորուսիա» անհնար է. Kicker

Գերմանական հեղինակավոր սպորտային Kicker պարբերականը անհնար է համարում Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի վերադարձը Դորտմունդի «Բորուսիա»: Պարբերականը գրում է, որ Մխիթարյանի վերադարձը գերմանական ակումբը անհնար է, քանի որ մոտ 2 տարի առաջ Մխիթարյանը հեռացավ Դորտմունդից անբարենպաստ պայմաններում, բացի այդ հայ կիսապաշտպանի վերադարձը անհնարին է նաև աշխատավարձի և տրանսֆերի գնի պատճառով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանը հրաժարական կտա՞, թե՞ կազդարարի իր նոր իշխանության մասին. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հունվարի 22-ին Ստրասբուրգում մեկնարկելու է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ հունվարի 24-ին նախատեսված է նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստում: Դժվար է ասել՝ սա կլինի Սերժ Սարգսյանի հրաժեշտի՞ խոսքը, թե՞ նա այդ ելույթով կազդարարի իր իշխանության նոր սկզբի մասին, այս անգամ՝ վարչապետի պաշտոնում:

Իրանում տեղի է ունեցել Արցախի թեմայով միջազգային խորհրդաժողով

Թեհրանում տեղի է ունեցել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ խորհրդաժողով, որին մասնակցել են ՀՀ-ից, Արցախից, Իրանից, Լիբանանից և Թուրքիայից հրավիրված վերլուծաբաններ, քաղաքագետներ ու պաշտոնյաներ: Այս մասին հայտնում է Թեհրանի հայ դատի հանձնախումբը: Թեհրանի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ կազմակերպված երկօրյա քննարկումների ժամանակ անդրադարձ է կատարվել հատկապես Մերձավոր Արևելքում ծավալվող աշխարհաքաղաքական իրադարձություններին և դրանց հնարավոր ազդեցությանը Արցախի և հայ-իրանական… Կարդալ ավելին »