Daily Archives: 29.11.2017

Նոյեմբերի 29-ի աստղագուշակ

Խոյ: Ամենահարմար օրն է որևէ նոր գործ ձեռնարկելու համար: Բայց սկզբից ամեն ինչ լավ մտածեք, լավ կշռադատեք, հիշեք ձեր նախորդ փորձը: Հնարավոր է նախապատրաստությունը զբաղցնի օրվա առաջաին կեսը, բայց օրվա երկրորդ կեսը լիուլի բավարար կլինի ռեալ գործողությունների համար, որոնք զարմացնելու աստիճան արդյունավետ կլինեն: Այսօր դուք սովորականից ավելի շատ կզգաք այլ մարդկանց բարոյական աջակցության կամ ուղղակի… Կարդալ ավելին »

Սպանություն Ալավերդիում. հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա երիտասարդի դիակը, կա վիրավոր

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ալավերդի քաղաքի 30-ամյա բնակիչ Հ.Սիրադեղյանի սպանության եւ 26-ամյա Ա.Մակոյանին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, կասկածյալը՝ ձերբակալվել։ 2017 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 01։05-ին, Ալավերդու բժշկական կենտրոնից հաղորդում է… Կարդալ ավելին »

Բջջային կայանները նույնպես կհոսանքազրկվեն.

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Նորաշեն թաղ. 14, 15 շենքերը, Արտաշիսյան փ. 46, 48,5 0, 50Ա շենքերը, 10։30-16։30 Նոր-Նորքի 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 20 շենքը և հարակից հանրային բաժանորդները, Նոր-Նորքի 7-րդ զանգ.՝ Ավետիսյան փ.… Կարդալ ավելին »

PKK-ի դեմ գործողությունների ժամանակ սպանվել է 1 թուրք զինծառայող

Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառի լեռներում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ գործողությունների ժամանակ թուրք զինծառայողը ընկել է բարձրությունից և մահացել: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը: Մահացած զինծառայողը պայմանագրային շարքային Յուսուֆ Դեմիրյուրեքն է: Զինծառայողները քուրդ զինյալներին հայտնաբերելու և «չեզոքացնելու» գործողություններ են իրականացրել, երբ տեղի է ունեցել միջադեպը: Նշենք, որ պատերազմական և ճգնաժամային… Կարդալ ավելին »

Կիևում առևանգված երիտասարդը ՀՀ մարզպետներից մեկի աներորդին է. մանրամասներ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում առևանգված հայ երիտասարդի գտնվելու վայրի մասին դեռ լուր չկա: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Կիևի հայերի շրջանում մեծ աղմուկ է ստացել այդ միջադեպը: Առաջիկա օրերին տեղի հայերը հույս ունեն լուր իմանալ մեկ շաբաթ առաջ առևանգված երիտասարդի դեպքից: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ առևանգված երիտասարդը Հայաստանի մարզպետներից մեկի աներորդին է:… Կարդալ ավելին »

ՊՆ պաշտոնյաների կողմից չարաշահումների դեպքերը շարունակվում են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումների դեպքերը շարունակվում են: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ Ն զորամասի իրային և պարենային ծառայության պետ Ռաֆիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով ծառայության պետ՝ պայմանավորվածություն է ձեռք բերել նույն զորամասի իրային եւ պարենային գույքի պահեստի պետ Աշոտ Աբրահամյանի հետ և… Կարդալ ավելին »

«Էս ո՞ւր եք, հո բան չի՞ պատահել, ինչի՞ չեք գալիս». «Մուլտի գրուպի» քանի՞ ձեռնարկությունում է այս պահին ՊԵԿ-ը ստուգումներ իրականացնում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Մուլտի գրուպի» քանի՞ ձեռնարկությունում է այս պահին ՊԵԿ-ն ստուգումներ իրականացնում՝ հարցրինք ԲՀԿ ներկայացուցչին։ «Եթե չեմ սխալվում` չորս-հինգ»: Որո՞նք են: «Դե, «Առինջ մոլ»-ում, ապա` «Եվրոմոտորս», «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ում, Երեւանի Արարատ կոնյակի գործարանում, «Մուլտի ռեստում»»: Ընդամե՞նը: «Այս պահին՝ այո, բայց, ըստ էության՝ ամենաէականներում»: Ստուգման ենթակա քանի՞ ձեռնարկություն ունեն: «Մոտ 50 ու քիչ ավելի»:… Կարդալ ավելին »

Սկսվել է Կարեն Կարապետյանի PR-ը. նա ուզում է շարունակել պաշտոնավարումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018թ. ապրիլին ընդառաջ սկսվել է վարչապետ Կարեն Կարապետյանի PR-ը: Պարզ է՝ նա ցանկություն ունի շարունակել պաշտոնավարումը: Նկատենք՝ նոր Սահմանադրության համաձայն՝ երկրի փաստացի ղեկավարը լինելու ՀՀ վարչապետը: Ըստ այդմ, վարչապետի վրա է դրված երկրի արտաքին քաղաքականության, անվտանգության ու պաշտպանության բնագավառների պատասխանատվությունը: Բայց «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ իր պաշտոնավարման ավելի քան… Կարդալ ավելին »