Daily Archives: 25.11.2017

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. 06-ը բախվել է MAN-ին. կա 1 զոհ, 2 վիրավոր. մեղավոր է նաև ճանապարհը սպասարկող Հերմինե Նաղդալյանի ամուսնու ընկերությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան Մեղրի ավտոճանապարհին Գորհայքի վարչական տարածքում, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Եղվարդ քաղաքի բնակիչ 61-ամյա Աշոտ Նահապետյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 CX 359 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի… Կարդալ ավելին »

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսային 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Գերմանիայի փորձը Արտակարգ Իրավիճակների կառավարման ոլորտում կկիրառվի նաև ՀՀ-ում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Գերմանիայից ժամանած պատվիրակությանը՝ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի գլխավորությամբ. պատվիրակության կազմում էին՝ Գերմանիայի Տեխնիկական Աջակցության Գրասենյակի (THW) երկկողմ համագործակցության պատասխանատու Թոմաս Հյունիքը, Գերմանիայի Բնակչության պաշտպանության և աղետների աջակցության դաշնային գրասենյակի ներկայացուցիչ Օրսալա Լուսինյոլին, Գերմանական կարմիր խաչի ներկայացուցիչ Մայքլ Ույուբելը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին արտակարգ… Կարդալ ավելին »

«Չեմ կարծում, որ պետք է լուրջ էյֆորիայի մեջ ընկնել». Վիգեն Հակոբյան

Երեկ Բրյուսելում ստորագրվեց Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Շատերը համաձայնագրի ստորագրումը որակեցին՝ որպես հայկական դիվանագիտության հաղթանակ։ Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ սա սովորական պրոցես է։ 168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ կային նաև լուրջ խոչընդոտներ՝ կապված աշխարհաքաղաքական ինչ-որ պարտավորությունների հետ, որոնք հաջողվել է հաղթահարել, և այս առումով, ըստ քաղտեխնոլոգի՝ պետք է… Կարդալ ավելին »

Հայաստանի բրյուսելյան հաղթանակները

Նոյեմբերի 23-ին Բրյուսելում կայացած Եվրոպական Ժողովրդական կուսակցության գագաթաժողովի, իսկ նախօրեին՝ «Արևելյան գործընկերություն» ծրագրի 5-րդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար կարևոր փաստաթղթեր ստորագրվեցին: Ամենակարևորը և պատմականը, թերևս, նոյեմբերի 24-ի երեկոյան Բրյուսելում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի բարձր հովանու ներքո ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն էր: Երկար սպասված… Կարդալ ավելին »

«ԵՄ-ի համար Ադրբեջանի կողմից այս պայմանավորվածություններից հետ կանգնելն իրական ահազանգ է». Տիգրան Աբրահամյան

Հարցազրույց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, քաղաքագետ Տիգրան Աբրահամյանի հետ – Պարոն Աբրահամյան, երեկ Բրյուսելում ստորագրվեց Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագիրը, որում նաև աջակցություն է հայտնվում ՄԽ շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Սա ի՞նչ նշանակություն կունենա ԼՂ խնդրի լուծման հարցում: – Եվրամիության դիրքորոշումը ԼՂ հարցի կարգավորման գործընթացում մինչ համաձայնագրի ստորագրումն էլ հստակ էր, դրա մասին բազմիցս հնչել… Կարդալ ավելին »

Բենզինը երեկ կրկին թանկացել է՝ այս անգամ 10 դրամով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « Բենզինը երեկ կրկին թանկացել է՝ այս անգամ 10 դրամով: Ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը վաճառվում է 410, իսկ պրեմիումը՝ 430 դրամով: Նկատենք, որ այս տարվա հունվարի վերջին ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրն արժեր 370, իսկ պրեմիումը` 390 դրամ: Հատկանշական է փաստը, որ սովորաբար ամեն անգամ, երբ միջազգային շուկայում նավթի գինը… Կարդալ ավելին »

Եվրոպական կառույցները դեմ չեն լինի Սերժ Սարգսյանի պաշտոնավարելուն որպես ՀՀ վարչապետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Բրյուսելում ստորագրվեց Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Իսկ Սերժ Սարգսյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կանգնել էին նրանց գլխավերեւում՝ որպես փաստաթղթի երաշխավորներ: Հայաստանի քաղաքական դաշտը… Կարդալ ավելին »

Սպանված փոխոստիկանապետի հայրն առ այսօր պայքարում է որդու սպանության գործը բացահայտելու համար. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանը, առ այսօր պայքարում է որդու սպանության գործը բացահայտելու համար: «Ժամանակ»-ի հետ զրույցում վերջինս հայտնեց, որ չնայած գործից չի խոսվում, բայց քննությունը կասեցված չէ, ակտիվ քննություն է վարվում. «Գործի քննությունը կասեցված չի, սառեցված չի։ Գլխավոր դատախազի անձը կարևոր չի, բայց Արթուր Դավթյանը բավական լուրջ մոտեցում… Կարդալ ավելին »