Daily Archives: 22.11.2017

ՀՎԿ-ն հուշագրի դիմաց նաև այլ պաշտոններ է պահանջել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ Վանաձորում ՀՀԿ-ՀՎԿ /նախկին ՕԵԿ/ հուշագրի ստորագրումից հետո փոխքաղաքապետի պաշտոնը տրվել է Արկադի Փելեշյանին: Ըստ շրջանառվող լուրերի` ՀՎԿ-ն հուշագրի դիմաց նաեւ այլ պաշտոններ է պահանջել: Միայն թե ՀՀԿ-ն առայժմ չի շտապում բավարարել ՀՎԿ պահանջները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նշեց, թե իրենք չեն զբաղվում պաշտոնների բաշխմամբ,… Կարդալ ավելին »

Ի՞նչ հարցեր է քննարկել Սերժ Սարգսյանը գործարարների հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք գրել էինք, որ նախորդ շաբաթ Սերժ Սարգսյանն Աղվերանում՝ «Էլիտ գրուպի» հիմնադիր Արմեն Մկոյանին պատկանող «Բեսթ Վեսթերն Աղվերան» հյուրանոցում իր ավանդական հանդիպումն է ունեցել գործարարների հետ։ Սերժ Սարգսյանն ու գործարարներն ամեն տարի հավաքվում են Աղվերանում եւ խաշի կամ բլոտի սեղանի շուրջ քննարկում երկրի տնտեսական հարցերը։ Այս հանդիպումների ժամանակ երբեմն կարեւոր որոշումներ… Կարդալ ավելին »

ԲՀԿ-ին հրահանգվել է «ստոպ տալ, ոտքը հետ քաշել գազից». «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը վերջիվերջո «խառնվել» է ԲՀԿ` Առինջ մոլ-ՊԵԿ դեբատին: ԲՀԿ-ին հրահանգվել է «ստոպ տալ, ոտքը հետ քաշել գազից», ՊԵԿ-ին էլ ասվել է` ստուգումներն անցկացնել խիստ կոռեկտ, աշխատակիցներին չնեղացնել: Դրանից առաջ էլ հեռախոսազրույց է տեղի ունեցել Վարդան Հարությունյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ։ Նրանք վաղուցվա ընկերներ են, ավելին` Վ. Հարությունյանի աշխատանքային… Կարդալ ավելին »

Նոյեմբերի 22-ի աստղագուշակ

Խոյ: Խոյերին խորհուրդ է տրվում մտերիմ անձնավորության հետ շփման ճիշտ վարքագիծ ընտրել: Այսօր նախադրյալներ կան հարաբերությունների սրման, ճաշակներում հակասությունների: Հնարավոր է, որ դուք կամ ձեր զուգընկերը կարծում եք, որ սերը կամ կապվածությունն անհրաժեշտ է ջերմացնել խանդով, էքսցենտրիկ արարքներով: Աստղերը հիշեցնում են, որ այդ դեպքում միությունը կարող է վտանգի տակ հայտնվել: Ռիսկի եք դիմում կրակին յուղ… Կարդալ ավելին »

Լավրովին Էջմիածնում հյուրընկալել է Դոն Պիպոյի եղբայրը. պատրաստվում էին եղնիկի միս հյուրասիրել. «Ժամանակ»

 «Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայաստանյան այցի ընթացքում այցելել է Էջմիածին՝ հյուրընկալելով Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եղբորը՝ Լալային: Մեր տեղեկություններով՝ Լավրովին պատրաստվում էին հյուրասիրել որսի մսով, մասնավորապես՝ եղնիկի մսից պատրաստված ուտեստներով: Սերգեյ Լավրովը բավական ջերմ հարաբերություններ ունի Մոսկվայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների հետ եւ պաշտոնական հարաբերություններին զուգահեռ՝ չի խուսափում… Կարդալ ավելին »

Արցախում ականի պայթյունից 3 զինծառայող է զոհվել, մեկի վիճակը ծանր է

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) և Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում: Նրա վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին տեղեկացնում է… Կարդալ ավելին »