Daily Archives: 21.11.2017

Հիմա էլ Հերմինե Նաղդալյանի ամուսինն է հայտնվել կիզակետում. նրա ընկերության կողմից կատարված ասֆալտապատումը համարվել է «բռակ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վերջերս Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, ինչպես նաև «Հայավտոճան» ընկերության ներկայացուցիչների կողմից փորձանմուշներ են վերցվել Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի կողմից ստեղծված ու ժողովրդի կողմից սրբության սրբոց համարվող «Տառերի պուրակի» հարևանությամ գտվող մայրուղում և ճանապարհահատվածում կատարված ասֆալտից, այն է՝ ճանապարհը վերանորոգող ընկերությունը իր աշխատանքները համարել էր ավարտված և պատրաստվում էր ճանապարհը… Կարդալ ավելին »

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 22-ին, 23-ի և 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, 23-ի և 24-ի ցերեկը Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: 22-ին լեռնային շրջաններում, 23-24-ը նաև նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ, 22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25… Կարդալ ավելին »

Հայտարարություն

2017 թվականի նոյեմբերի 29-ին ժամը 16:00-ին ՀՀ առողջապահության նախարարությունում (Կառավարության տուն 3) տեղի կունենա լիցենզավորման հանձնաժողովի նիստ: Քննարկվելու են լիցենզիա ստանալու վերաբերյալ հետևյալ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացված հայտերը` «Ն. Ռևազյան» ՍՊԸ, «Լոտուս Ֆարմ» ՍՊԸ, Ա/Ձ Համլետ Հովհաննիսյան, Ա/Ձ Տելեմակ Մանուկյան, Ա/Ձ Մարիետա Սմբատյան, Ա/Ձ Արամ Խլղաթյան, Ա/Ձ Աննա Հովսեփյան, Ա/Ձ Մարինե Հարությունյան, Ա/Ձ… Կարդալ ավելին »

Նախագահը աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ՝ Դիլիջան, որտեղ ներկա է գտնվել «Դիլիջան» գարեջրի գործարանի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը էկոնոմիկայի նախարարի, գործարանի ղեկավարության և հյուրերի ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաբաց գործարանի արտադրամասերում, ծանոթացել «Հ և Տ Հակոբյաններ» ընկերությանը պատկանող «Դիլիջան» գարեջրի գործարանում կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին ու ստեղծված աշխատատեղերին: Նախագահին ներկայացվել է,… Կարդալ ավելին »

Նախագահն ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է ընդգծել, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի, Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի 20-ամյակի տարին արգասաբեր էր երկկողմ հարաբերությունների տեսանկյունից: «Այսօր այդ հարաբերությունները բնութագրվում են իրապես դաշնակցային: Ես լիովին կիսում եմ այդ… Կարդալ ավելին »

Նախագահը ներկա է գտնվել «Հայաստան-Ռուսաստան. բարեկամություն՝ կոփված դարերով» պատմավավերագրական ցուցահանդեսի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված՝ «Հայաստան-Ռուսաստան. բարեկամություն՝ կոփված դարերով» պատմավավերագրական ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսը բացել են ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը: Երկու երկրների արտաքին գործերի նախարարների, այլ պաշտոնատար անձանց և հյուրերի ուղեկցությամբ Հանրապետության Նախագահը… Կարդալ ավելին »

Վարչապետն ընդունել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ Երևանում անցկացված միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ նիստի արդյունքները կնպաստեն երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Կարևորելով հատկապես տնտեսական ոլորտում փոխգործակցությունը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ երկկողմ առևտրաշրջանառության մակարդակը գտնվում… Կարդալ ավելին »

Վարչապետն ու Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերին: Կառավարության ղեկավարը նշել է, որ երկու երկրների միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, և եվրոպական երկրների շարքում Շվեյցարիան Հայաստանի առաջնային տնտեսական գործընկերներից է: Վարչապետը գոհունակությամբ արձանագրել է, որ երկկողմ տնտեսական գործակցության ոլորտում այս տարի բավական մեծ առաջընթաց է… Կարդալ ավելին »

ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարների մամուլի ասուլիը

Հարգելի՛ ընկերներ, Ինչպես գիտեք, մենք հաճախակի ենք հանդիպում պարոն Լավրովի հետ ինչպես Երևանում ու Մոսկվայում, այնպես էլ տարբեր միջազգային հարթակներում: Այսօր ես կրկին ուրախ եմ ողջունելու Հայաստանում իմ գործընկեր և ընկեր, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Վիկտորի Լավրովին: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնական այցը խորը սիմվոլիկ նշանակություն ունի: Այս տարի մենք նշում ենք մի… Կարդալ ավելին »

Հայաստանը կոչնչացնի 140 միավոր զինտեխնիկա

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն տրվեց «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև համագործակցության աջակցության մասին» համաձայնագրին: ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը ներկայացրեց, որ ոչնչացվելու է պիտանելիությունից դուրս եկած ՀՀ ՊՆ սպառազինություը, ռազմական տեխնիկան: Ըստ նրա` 3 տարվա բանակցություններցի հետո Գերմանիան համաձայնել է ծրագրի իրականացման համար ՆԱՏՕ-ի… Կարդալ ավելին »