Daily Archives: 18.11.2017

«Սումգայիթի կոտորածն իմ մանկության ավարտն էր». Աննա Աստվածատուրյան-Տերկոտ

Ամերիկահայ գրող, հրապարակախոս, Բաքվի փախստական Աննա Աստվածատուրյան-Տերկոտը, ով օրերս Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է իր «Изгнание в никуда» գիրքը, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ գրքում գրել է 1988-1992 թվականներին Ադրբեջանում տեղի ունեցած հայերի ցեղասպանության մասին։ Աննան 11 տարեկան էր, երբ տեղի է ունեցել ողբերգությունը. «Սումգայիթը Բաքվում մեր կյանքի ավարտի սկիզբն էր, իմ… Կարդալ ավելին »

Հունաստանում Թուրքիայի հյուպատոսի օգնականն անհետացել է

Հունաստանի Կոմոտինի քաղաքում Թուրքիայի հյուպատոսի օգնականը կնոջ՝ Դերյայի հետ արդեն երեք օր է՝ անհայտ կորած է: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Ըստ չհաստատված տեղեկությունների՝ Դավութ Օջաքը նոյեմբերի 14-ին նավով մեկնել է Իտալիա, սակայն հաջորդ օրերին նրանց հետ կապվել չի ստացվել: Հայտնի չէ նաև, թե արդյոք զույգն իր հետ է տարել երկու երեխաներին:  … Կարդալ ավելին »

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է անվանի բժիշկ Լեո Բոկերիային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ա.Ն. Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի ղեկավար, հայտնի սրտաբան, վիրաբույժ, պրոֆեսոր, ակադեմիկոս Լեո Բոկերիային, ով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հրավերով եռօրյա այցով ժամանել է Հայաստան՝ բժշկական կենտրոնների հետ համագործակցություն զարգացնելու, ինչպես նաև փորձի փոխանակում իրականացնելու նպատակով: Ողջունելով աշխարհահռչակ բժշկին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը… Կարդալ ավելին »

Կառավարության ղեկավարը ծանոթացել է կադաստրի համակարգի ընթացիկ աշխատանքներին և իրականացվող բարեփոխումներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտե: Վարչապետը նախ շրջայց է կատարել կոմիտեի «Արաբկիր» սպասարկման գրասենյակում՝ ծանոթացել մատուցվող ծառայություններին և դրանց բարելավման ուղղված աշխատանքներին: Այնուհետև տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը զեկուցել է 2016-2017 թվականների ընթացիկ ծրագրային աշխատանքների մասին, ներկայացրել ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու ակնկալվող արդյունքները, կադաստրի համակարգի ձեռքբերումները,… Կարդալ ավելին »

Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն: Կենտրոնի աշխատակազմը վարչապետին է ներկայացրել հանրային կառավարման, գործարար միջավայրի բարելավման, հարկային վարչարարության, գյուղատնտեսության, կրթության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում իրականացվող ու նախատեսվող բարեփոխումների ընթացքը: Անդրադարձ է կատարվել նաև «Հայաստանի թվային օրակարգ» ռազմավարական փաստաթղթի մշակման աշխատանքներին:

Նոյեմբերի 18-ի աստղագուշակ

Խոյ: Բարեհաջող օր է սպասվում: Հեշտությամբ կհաղթահարեք բոլոր դժվարությունները, կկարգավորեք մի շարք կարևոր հարցեր: Գործընկերները սիրով կաջակցեն ձեզ: Ձեռք կբերեք նոր համախոհներ, որոնց հետ հետագայում արդյունավետ կհամագործակցեք: Հրաշալի օր է աշխատանքային սիրավեպ սկսելու համար: Հարազատների հետ շփումը ուրախություն կպարգևի: Կարող եք ընտանիքի անդամների հետ միասին ուղևորության մեկնել, զվարճանալ ընկերական միջավայրում: Հնարավոր են սիրո խոստովանություններ, հարաբերություններ… Կարդալ ավելին »

1000 դրամները զարտուղի ճանապարհներով չեն հասնում իրենց շահառուներին. հիմնադրամի շուրջ մեծ աղմուկ է հասունանում. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Զոհված և վիրավորված զինծառայողների համար ստեղծված ապահովագրական հիմնադրամի շուրջ մեծ աղմուկ է հասունանում։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերի ժամանակ վեճեր են ծավալվում։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ հնչում են նաև մտահոգություններ, որ մի քանի միլիոնի չարաշահումներ են տեղի ունենում, ըստ էության՝ 1000 դրամները շատ դեպքերում զարտուղի ճանապարհներով չեն հասնում իրենց շահառուներին։ Չնայած եռամսյակային հաշվետվություններում գումարների… Կարդալ ավելին »

Աբովյան քաղաքի թիվ 6 ավագ դպրոցը կկրի գնդապետ Արթուր Վանոյանի անունը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի 17-ին անվանակոչության արարողություն էր Աբովյան քաղաքի թիվ 6 ավագ դպրոցում. ուսումնական հաստատությունն այսուհետ կկրի անցյալ տարվա հուլիսյան իրադարձությունների ժամանակ զոհված ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի անունը: Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Արթուր Վանոյանի ծնողները, ընտանիքի անդամները, տեղական ինքնակառավարման մարմինների, մտավորականության ներկայացուցիչներ, քաղաքացիներ: Արթուր Վանոյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության ղեկավարության ներկայացուցիչներ՝ ոստիկանության… Կարդալ ավելին »

Տարոն Մարգարյանն Ամանորի նախաշեմին որոշել է ինքն իրեն պարգևատրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ամանորի նախաշեմին որոշել է ինքն իրեն պարգեւատրել: Նա ստորագրել է համապատասխան կարգադրություն, որտեղ միաժամանակ պարգևատրել է նաեւ իր տեղակալներին: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ քաղաքապետն ու իր տեղակալները պարգևատրվելու են մեկ ամսվա աշխատավարձի չափով: Մարգարյանի մեկ ամսվա աշխատավարձը կազմում է 575 հազար դրամ, նրա առաջին տեղակալինը՝ 478 հազար,… Կարդալ ավելին »

Մարզերում մանկապարտեզների 50 տոկոսը կփակվի. Լոքյանի հանձնարարականը սվիններով են ընդունել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը շաբաթներ առաջ հանձնարարական էր իջեցրել մարզպետներին՝ մանկապարտեզների օպտիմալացման առաջարկով դիմել համայնքապետարաններին, որոնց ենթակայության տակ են գտնվում նախադպրոցական հաստատությունները: Ըստ Լոքյանի ներկայացրած հայեցակարգի՝ նախատեսվում է մարզային մանկապարտեզների թվի մոտ 50 տոկոս կրճատում: Սակայն մեզ տեղեկություններ էին հասել, որ մարզերում սվիններով են ընդունել Լոքյանի հանձնարարականը,… Կարդալ ավելին »