Daily Archives: 15.11.2017

ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ԽՈՆԱՐՀՎՈՒՄ

 Նոյեմբերի 17-ին լրանում է հերոս Նարեկ Տիգրանի Գասպարյանի մահվան 5-րդ ամիսը: Այդ օրը Նորք-Մարաշ վարչական շրջանում նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումների շարքը. Նորք-Մարաշ վարչական շրջանի գերեզմանատանը կօծվի Նարեկ Գասպարյանի պատվին կանգնեցված հուշահամալիրը և կկատարվի խնկարկություն (12:00): <<Օլիմպոս>> կրթահամալիրում կբացվի փառքի սրահ՝ նվիրված դպրոցի բոլոր հերոս շրջանավարտներին (13:00): <<Օլիմպոս>> կրթահամալիրի դահլիճում տեղի կունենա հուշ-ցերեկույթ, որին ներկա… Կարդալ ավելին »

Երրորդմասցի Լյովիկի գործով «մեր» ընթերական անհետացել է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի ամիս է՝ Երրորդմասցի Լյովիկի և նրա երկու ընկերների սպանության գործով առանցքային ընթերակային՝ Յուրի Գալստյանին, դատարանը չի կարողանում հայտնաբերել: Երեկ սույն գործով դատական նիստում ևս մեկ անգամ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ ընթերակա Յուրի Գալստյանը դեռեւս օգոստոսից բացակայում է Հայաստանից:… Կարդալ ավելին »

«Ծառուկյան» դաշինքը պատերազմ է հայտարարել կառավարությանը. պատճառը «Առինջ մոլի» առևտրականների բողոքն է.«Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքը երեկ պաշտոնապես պատերազմ հայտարարեց Կարեն Կարապետյանի կառավարությանը: Պատերազմի հայտարարման ֆորմալ առիթը «Առինջ մոլի» առևտրականների բողոքն է: Այսօրվանից խորհրդարանում սկսվում է 2018թ. բյուջեի նախագծի քննարկումը, և կարելի է չկասկածել, որ «Ծառուկյան» դաշինքը շարունակելու է գրոհը, որը կավարտվի բյուջեի նախագծի դեմ քվեարկությամբ: Որովհետև եթե կառավարությունը սպառել է իրեն, ապա այդ կառավարությունից… Կարդալ ավելին »

Խաչիկ Ստամբոլցյանը կդիմի զինված պայքարի.«Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը կդիմի զինված պայքարի, եթե «Ընտանեկան բռնության մասին» օրենքն ու Քրեական նոր օրենսգիրքը ընդունվեն: «Քրեական նոր օրենսգրքի մեջ հերթական կեղտոտ հոդվածներն են դրել, որի իրավունքը չունեն։ Այնտեղ գրված է, որ միասեռականների պարադին խանգարողը պետք է պատժվի, ով միասեռականներին բան ասի՝ պետք է պատժվի։ Այսինքն՝ մենք միասեռական ընտանիքների, միասեռական… Կարդալ ավելին »

Հայաստան կժամանի «Կեմպինսկի» հյուրանոցային ցանցի ներկայացուցիչը. նա Գագիկ Ծառուկյանի հետ պայմանագիր կկնքի.«Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` օրերս Հայաստան կգա «Կեմպինսկի» հյուրանոցային ցանցի ներկայացուցիչը` Գագիկ Ծառուկյանի հետ` «կինո Մոսկվայի» հարեւանությամբ հյուրանոցի պայմանագիրը կնքելու, որի շինարարությունը շատ արագ տեմպերով է ընթանում: Կառուցապատողները հույս ունեն, որ եկող տարի այս ժամանակ պատրաստ կլինի: Հիշեցնենք, որ հյուրանոցի կառուցման համար նախատեսված է ներդնել 100 միլիոն դոլար: Ի դեպ, օլիգարխները միմյանց հետ… Կարդալ ավելին »

Դավթաշենի կամրջից ցած նետված երիտասարդը հայտնի բժիշկների ընտանիքից էր. նա բազմաթիվ պարտքեր է ունեցել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ Դավթաշենի կամրջից ցած նետված 39-ամյա Ա․ Հ․-ն հայտնի բժիշկների ընտանիքից էր։ Մահացածի հայրը հայտնի վիրաբույժ է, դոկտոր-պրոֆեսոր, Հայաստանի առաջին ներստամոքսային PH-չափագրման լաբորատորիայի հիմնադիրը, ով 1987-ին «Էրեբունի» ԲԿ-ում հիմնադրել է առաջին մասնագիտացված վիրաբուժական ինֆեկցիաների բաժանմունքը: Մայրը եւս բժշկուհի է, հորաքույրը՝ քիթ-կոկորդի մասնագետ, որդին՝ վիրաբույժ։ Հայտնի բժիշկներ են եղել… Կարդալ ավելին »

Անորոշ իրավիճակ Հրազդանի քաղաքապետի որդու վրաերթի գործով. իրավապահները լռում են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անորոշ իրավիճակ է Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդու՝ Ռազմիկ Դանիելյանի վրաերթի գործով: 2017թ. հունիսի 8-ին՝ ժամը 12.25-ի սահմաններում, քաղաքապետի որդին՝ Ռազմիկ Դանիելյանը, Հրազդանի քաղաքապետարանին պատկանող «Նիսսան Տեանա» մակնիշի, 444 LL 70 համարանիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում, Քաղսի գյուղից դեպի Հրազդան ընթանալիս՝ նախկին կաթի գործարանի մոտ, վրաերթի է ենթարկել ճանապարհը հատող… Կարդալ ավելին »

Նոյեմբերի 15-ի աստղագուշակ

Խոյ: Խոյերին կարևոր է չտրվել հոռետեսությանը և ագրեսիվ էմոցաների բռնկումներին: Այսօր բացառված չէ լարվածությունը ձեր և մտերիմ անձնավորության միջև: Ցանկությունների իրագործման ճանապարհին կարող են ի հայտ գալ անսպասելի արգելքներ, մեծերի հետ տարաձայնություններ: Չարժե խտացնել գույները և պատկերացնել պատկերն ավելի վատ, քան այն իրականում է: Եթե իրավիճակն այսօր լուծում չունի, արժե թողնել վաղվան: Ցուլ: Շատ Ցուլերի… Կարդալ ավելին »

Վերնախավին լուրջ մտահոգում է շարունակվող դասադուլը. ԿԳ նախարարը խորհրդակցություն է հրավիրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ զինծառայությունից ուսումնառության նպատակով տարկետման իրավունքի սահմանափակումների դեմ ուսանողների՝ արդեն երկրորդ շաբաթը շարունակվող դասադուլը ՀՀ իշխանությունների վերնախավին լուրջ մտահոգել է: Նախօրեին ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը ԲՈՒՀ-երի ռեկտորների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել: Նախարարը ռեկտորներից փորձել է պարզել, թե նրանցից յուրաքանչյուրը որքանով է տիրապետում իր ղեկավարած ԲՈՒՀ-ում տիրող իրավիճակին և ինչ… Կարդալ ավելին »

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանի երիտասարդ որդու ճոխ ունեցվածքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի խորհրդական, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանի երիտասարդ որդին՝ Ժորժ Խաչատրյանը, որ այսօր զբաղեցնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, պարզվում է՝ բավականին ճոխ ունեցվածք ունի: «Ժողովուրդ» օրաթերթը նրա ներկայացրած պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ Խաչատրյանն ունի արտադրական նշանակության երկու շինություն, երկու հատ… Կարդալ ավելին »