Daily Archives: 13.11.2017

«Բուհից որևէ մեկը թող գա, ինձ ասի՝ այս թեմայից չխոսես, այդ մարդը լուրջ խնդիրներ կունենա». Արայիկ Հարությունյան

«Ես այս վերջին 7-8 տարիներին այդ առումով որևէ խոչընդոտ չեմ ունեցել՝ արտահայտելու տարբեր քաղաքական, քաղաքացիական թեմաների վերաբերյալ իմ կարծիքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, ԵՊՀ դասախոս Արայիկ Հարությունյանը՝ խոսելով բուհերի դասախոսների նկատմամբ ղեկավարության կողմից տարվող ճնշումների մասին: Նա կարծում է՝ մենք զարգացման այնպիսի փուլ ենք անցել, որ հնարավոր չէ… Կարդալ ավելին »

Ավարտվել է 7 մեղադրյալի մասով նախաքննությունը. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ավարտվել է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի՝ 7 մեղադրյալի մասով նախաքննությունը: 2016 թվականի սեպտեմբերի 20-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և… Կարդալ ավելին »

ՀՀ ԱԱԾ Մամլո Հաղորդագրություն

Հաշվի առնելով ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից բացահայտված՝ մաքսանենգ ճանապարհով Իրանի Իսլամական Հանրապետությունից առանձնապես խոշոր չափերով «հերոին» տեսակի թմրամիջոցի Հայաստանի Հանրապետություն ներկրման դեպքի հետ կապված մի շարք լրատվամիջոցների կողմից ներկայացված հարցումները` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ նշված դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում 2017թ. հուլիսի 10-ին հարուցվել է քրեական գործ,… Կարդալ ավելին »

Սահմանված ժամանակացույցով շարունակվում են միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքները

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների առնչությամբ զեկուցվել է, որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Հանձնարարվել է ընթացքն ու հատկապես կատարվող աշխատանքների որակը պահել մշտական վերահսկողության տակ: Աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ, ի կատարումն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի, արդեն իսկ պատրաստ է մայրաքաղաքի ամանորյա… Կարդալ ավելին »

Բրազիլի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Նոյեմբերի 13-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Բրազիլի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Ագեմար դե Մենդոնսա Սանկտոսին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով Ագեմար դե Մենդոնսա Սանկտոսին՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանի գործունեությունը կնպաստի հայ-բրազիլական հարաբերությունների առավել ընդլայնմանն ու խորացմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բրազիլի դեսպանը նշեց, որ առավելագույն ջանքերը կներդնի իր առաքելության… Կարդալ ավելին »

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալե բնակավայրի հարակից տարածքում հարյուրավոր զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խորին վշտակցություն և զորակցություն է հայտնել Իրանի նախագահին և բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթելով համբերություն, ուժ և կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Թուրքիան Գյուլենի արտահանձնման հարցում ԱՄՆ-ից դրական նախանշաններ չի տեսնում

Միացյալ Նահանգներ կատարած այցից վերադարձած Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին իրենց հանձնելու նախանշաններ այս պահին չկան: Այս մասին հայտնում է թուրքական Diken գործակալությունը: Յըլդըրըմը հայտարարել է, որ իրենք լուրջ ապացույցներ ունեն, որոնց հիման վրա ամերիկյան կողմը պետք է իրենց հանձներ Գյուլենին: «Թուրքիայում հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձ տեղի… Կարդալ ավելին »

Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին

Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին՝ Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալե բնակավայրի հարակից տարածքում հարյուրավոր զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, նշված է. «Մեծարգո պարոն Ջահանգիրի, Խոր վշտով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության Քերմանշահ նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով մի քանի տասնյակ զոհերի և ավերածությունների… Կարդալ ավելին »