Daily Archives: 08.11.2017

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով նոյեմբերի 9-11-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը: Այցի շրջանակներում նախատեսված են Մոլդովայի Հանրապետության նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ: Հանրապետության Նախագահի նստավայրում կայանալիք հայ-մոլդովական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը և Իգոր Դոդոնը ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:… Կարդալ ավելին »

Նախագահը Հանրապետության ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հանրապետության ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են վարչապետը, փոխվարչապետը, Նախագահի աշխատակազմի ղեկավարը, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության, ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների, սփյուռքի նախարարները, արտաքին գործերի նախարարի տեղակալը, Նախագահի աշխատակազմի պաշտոնյաներ: Խորհրդակցությանը ըստ ոլորտների ներկայացվել… Կարդալ ավելին »

Նախագահն ընդունել է Երկրորդ համահայկական գիտական համաժողովի մասնակիցներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է նոյեմբերի 5-8-ը Երևանում անցկացվող Երկրորդ համահայկական գիտական համաժողովի մասնակիցներին՝ հայազգի ճանաչված գիտնականների ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իռլանդիայից, Դանիայից և մի շարք այլ երկրներից: Հանրապետության Նախագահը ողջունել է գիտնականներին հայրենիքում և կարևորել արդեն պարբերական բնույթ ստացող Համահայկական գիտական համաժողովի անցկացումը Երևանում: «Շատ կարևոր է, որ երիտասարդները այս միջոցառման շրջանակներում հնարավորություն են… Կարդալ ավելին »

Նպատակ ենք դրել բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը և դրա համար բոլոր նախադրյալներն ունենք. ՀՀ վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել «Հայագրոֆորում» համաժողովի բացմանը: Ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ գյուղատնտեսությունը մեր տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է, որն ապահովում է գյուղական բնակավայրերում զբաղվածությունը, նպաստում գյուղական բնակչության եկամուտների ձևավորմանն ու կենսամակարդակի բարձրացմանը, արտահանման աճին, մակրո¬տնտեսական կայունությանը: «Մենք նպատակ ենք դրել բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը Հայաստանում և ունենք դրա համար անհրաժեշտ բոլոր… Կարդալ ավելին »

Վարչապետին ներկայացվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքների ընթացքը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքներին վերաբերող հարցեր: ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը վարչապետին զեկուցել է աշխատանքների կատարման ընթացքի մասին, ներկայացրել տեղում իրականացվող միջոցառումները: Վարչապետ Կարեն Կարապետյանն, ընդգծելով ծրագրի կարևորությունը ՀՀ տնտեսության զարգացման համար, հանձնարարել է շարունակել ուշադրության կենտրոնում պահել Ազատ տնտեսական… Կարդալ ավելին »