Daily Archives: 07.11.2017

Թուրքիայում հոգեկան խանգարում ունեցող 1 միլիոն մարդ կա

Թուրքիայում հոգեկան խանգարումներով տառապող շուրջ մեկ միլիոն հիվանդ կա: Այս մասին gazeteduvar.com.tr լրատվակայքի համաձայն, տեղեկացրել է  շիզոֆրենիայով տառապող հիվանդների աջակցությամբ զբաղվող թուրքական միության նախագահ Մեսութ Դեմիրօղլուն: «Թուրքիայում ներկայումս միայն շիզոֆրենիա ախտորոշմամբ 600.000 հիվանդ կա: Եթե դրան գումարենք նաև մյուս դեպրեսիոն հիվանդությունները, ապա հիվանդների թիվը կգերազանցի մեկ միլիոնը: Դա լուրջ ցուցանիշ է: Այսինքն, մեկ միլիոն բնակչության հոգեկան… Կարդալ ավելին »

Նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին: Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից կարևորել է ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացը և ընդգծել, որ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը, որի արդյունքում վերջին տարիներին բավականաչափ առաջընթաց է արձանագրվել մարդու իրավունքների, ժողովրդավարության ու օրենքի գերակայության ոլորտներում, բխում է Հայաստանի… Կարդալ ավելին »

ՎԱՆԱՁՈՐԻ ԲԿ-ՈՒՄ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՍԽԱԼԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԾՆՆԴԿԱՆ Է ՄԱՀԱՑԵԼ, ՆՈՒՅՆ ՕՐԸ ՄԱՀԱՑԵԼ Է ՆԱԵՒ ԾՆՈՒՆԴՆ ԸՆԴՈՒՆԱԾ ԲԺԻՇԿԸ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է Վանաձորի բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի մահվան պատճառը. փորձագետները փաստել են, որ ծննդկանի նկատմամբ չեն կատարվել անհրաժեշտ բժշկական միջոցառումները: 2016 թվականի հոկտեմբերի 18-ին՝ ժամը 01:25-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության շտապօգնության բաժանմունքից ահազանգ է ստացվել առ այն, որ ՓԲԸ-ի ծննդատան բաժանմունքում մահացել է Լոռու… Կարդալ ավելին »

«Քաղաքական խոչընդոտ չկա». Ալեքսանդր Իսկանդարյան

Հայաստանի և Եվրամիության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագիրը» ստորագրվելու է, եթե ոչ նոյեմբերի 24-ին, ապա ավելի ուշ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա հավանական համարեց, որ համաձայնագիրը կստորագրվի Բրյուսելում՝ ԱլԳ գագաթնաժողովի ժամանակ: «Այդ համաձայնագրի ստորագրման հետ կապված ոչ մի քաղաքական խոչընդոտ չկա, խնդիրն ավելի շատ… Կարդալ ավելին »

ՀՀԿ-ականները դեմ քվեարկեցին ՎՊ-ի 2018 թ. գործունեության տարեկան ծրագրին

Այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում Վերահսկիչ պալատի փոխնախագահ Արա Նռանյանը դժվարին իրավիճակում հայտնվեց: Նա ներկայացրեց ՀՀ վերահսկիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան ծրագիրը, և հանձնաժողովի 6 անդամները, այդ թվում` ՀՀԿ-ական`  հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի գլխավորությամբ, դեմ քվեարկեցին ծրագրին: Կողմ էր միայն ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: Խնդիրն այն էր, որ Սահմանադրության փոփոխության համաձայն`… Կարդալ ավելին »

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ԱԱ-2018-ի ընտրական փուլի եվրոպական գոտու լավագույն 10 գոլերը

ՈւԵՖԱ-ն հրապարակել է աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու լավագույն 10 գոլերը: Տասնյակի մեջ են հայտնվել Սեբաստիան Ռուդին (Գերմանիա), Կոստաս Միտրոգլուն (Հունաստան), Մարկուս Բերգը (Շվեդիա), Գաֆուրժանա Սույումբաևան (Ղազախստան), Ալեշանդրե Մարտինեսը (Անդորրա), Պավել Սավիցկովան (Բելառուս), Օլիվյե Ժիրուն (Ֆրանսիա), Ակսել Վիտսելը (Բելգիա) Ալեքսանդր Ռինգան (Ֆինլանդիա) և Էմրե Ջանը (Գերմանիա): Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:    … Կարդալ ավելին »

Նախագահն ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենկայ Ժանգին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վենկայ Ժանգին: Ողջունելով հյուրին Հայաստանում՝ Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել ԱԶԲ-ի առաքելությունը և դերակատարությունը Հայաստանի տնտեսական զարգացման գործում՝ ընդգծելով, որ երկրի համար կայուն գործընկեր դարձած բանկի հետ համագործակցության անցած տասներկու տարիների ընթացքում Հայաստանում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, որոնք ներառել են թե´ հանրային և թե´… Կարդալ ավելին »