ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիգեն Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի դիմումի մասին

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր մինչ 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումների մեկնարկը լրագրողներին խոստացավ, որ  դուրս կգա և կպատասխանի մեր հարցերին։ Ուղիղ մեկուկես ժամ մեզ սպասեցնելուց հետո դահլիճից անձինք դուրս եկան և ասացին, թե Վիգեն Սարգսյանը ներողություն է խնդրում, բայց ինքը շտապում է, ժամանակի մեջ չի կարող տեղավորվել և խնդրում է իզուր չսպասել, քանզի հարցերին չի պատասխանելու։

Լրագրողները որոշեցին սակայն սպասել: Ընդհանուր առմամբ երկու ժամ 15 րոպե անց Վիգեն Սարգսյանը դուրս եկավ, տեսնելով իրեն շրջապատասծ լրագրողներին, նախ ասած, թե նախանձում է մեր համբերությանը, ապա համաձայնեց ընդամենը մեկ հարցի պատասխանել։

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով