Տաղանդավորն Աֆրիկայում էլ տաղանդավոր է. Հայաստանում կկայանա «Երջանկություն» մյուզիքլի առաջնախաղը

Նոյեմբերի 12-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Մոսկվայից ժամանած «Երջանկություն» երաժշտական շոու-հեքիաթի առաջնախաղը:Միջոցառման կազմակերպիչն ու գլխավոր պրոդյուսերը Մերինե Մելիքյանն է, երաժշտության հեղինակը ` Իլյա Բրիլին, բեմադրող ռեժիսորը`«Բարի հեքիաթ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Վյաչեսլավ Նաումենկոն: Ներկայացումն առաջին անգամ բեմ է բարձրացել Կրեմլի պետական պալատում 2017թ. մայիսի 30-ին:

Մոսկովյան հանդիսատեսի ոգևորությունն ու խանդավառությունը միջոցառման կազմակերպիչ և գլխավոր պրոդյուսեր Մերինե Մելիքյանին միտք տվեց ,վերջինս հյուրախաղերով տարբեր քաղաքներում շրջագայելու համար: Մյուզիքլի հենքում համերաշխությունն է, սերն ու երջանկությունը, տարբեր ազգերին մշակույթով միավորելն ու ընկերություն ամրապնդելը: Հեքիաթի թևերով տարբեր ազգերի երաժշտությունն ու արվեստը ներթափանցում են հանդիսատեսի սրտերն ու դառնում սիրելի:

Մյուզիքլի գլխավոր դերակատարներն են ռուսաստանյան հանրահայտ «Народный Артист» մրցույթի հաղթող Ալեքսեյ Գոմանը , «Ունիվեր» սերիալից հայտնի դերասան Ալեքսանդր Լեմարը , միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր Կարինա Մելիքյանը: Մյուզիքլում կներկայանան նաև մոսկովյան պրոդյուսերական կենտրոնի սաները , «Երջանկություն» 1-ին միջազգային ստեղծագործական փառատոնի դափնեկիրները , ինչպես նաև Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաները: Միջոցառման կազմակերպիչ և պրոդյուսեր Մերինե Մելիքյանն իր խոսքում նշեց.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ռուսական բեմը յուրահատուկ է, նա դժվար է «բաց թողնում»  իր արտիստներին : Ճանաչում ձեռք բերելով Ռուսաստանում , նրանք դժվար են դուրս գալիս միջազգային բեմեր: Իմ գլխավոր նպատակն է փոխել այդ սխեմայի տեղերը: Չէ որ տաղանդավորը Աֆրիկայում էլ տաղանդավոր է: Իմ նպատակն է հյուրախաղերով տարբեր երկներին ցույց տալ Երիտասարդ տաղանդներին «Երջանկություն» մյուզիքլի շրջանակներում»:

Ապա ավելացրեց.«Այո, մենք ունենք հպարտանալու շատ առիթներ»: Հավելենք,որ միջոցառումն Հայաստանում կյանքի է կոչվել մշակույթի նախարության աջակցությամբ:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Asekose.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով