«Սերգեյ Լավրովի՝ Ադրբեջան և Հայաստան այցը չի կարելի համարել սովորական». այցելություններն ինչ նպատակ ունեն . «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ՌԴ արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի կարծիքով՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Ադրբեջան և Հայաստան այցը չի կարելի համարել սովորական:

Նշենք, որ Լավրովը հայտարարել է՝ այցելությունները նվիրված են Ռուսաստանի և Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: «Ռուսաստանը, որպես ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդ, օգտագործում է ցանկացած՝ թեկուզ աննշան հնարավորություն, որպեսզի ցուցադրի իր ակտիվությունը առաջին հերթին Երևանին և Բաքվին:

Առավել ևս, եթե խոսքը թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի համար այդքան կարևոր տարեդարձերի մասին է, ապա այդ դեպքում արդեն սխալ կլինի Լավրովի այցն անվանել սովորական այցելություն: Ուստի կարծում եմ, որ հենց այս իրադարձությունն է նրա այցելության գլխավոր պատճառը: Չկան ինչ-որ թաքնված նպատակներ, խորամանկություններ կամ ինչ-որ «ճկուն դիվանագիտություն»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Տրոֆիմչուկը:»

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ժամանակ» օրաթերթ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով