ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարին մասնակցելու համար Լյուբլյանա (Սլովենիայի Հանրապետություն) կգործուղվեն ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը (2017 թ. նոյեմբերի 6-9-ը ներառյալ) եւ պատվիրակության անդամ Սուրեն Մանուկյանը (նոյեմբերի 6-10-ը ներառյալ):

Իսպանիայի Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պիլար Ռոխոյի հետ հանդիպելու համար 2017 թվականի նոյեմբերի 6-ից 8-ը ներառյալ Մադրիդ (Իսպանիայի Թագավորություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը եւ Արարատ Զուրաբյանը:

Եվրոպայի խորհրդի հրավերով «Ընտրական գործընթացների ընթացքում վարչական ռեսուրսների չարաշահում. ժողովրդավարական ընտրությունների մարտահրավերները» խորագրով տարածաշրջանային համաժողովին մասնակցելու համար 2017 թվականի նոյեմբերի 8-ից 11-ը ներառյալ Լոնդոն (Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միացյալ Թագավորություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Շուշան Սարդարյանը, Ռուստամ Մախմուդյանը, Լուիզա Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով