«Հանրային հեռուստաընկերությունում» լուրջ չարաշահումներ և խախտումներ են հայտնաբերվել. Ռուբեն Ջաղինյանի առաջ պայման է դրվել. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝վերջերս ֆինանսների նախարարության «կռուն» մանրակրկիտ ստուգումներ է կատարել Հանրային հեռուստաընկերությունում, ինչի արդյունքում բազմաթիվ չարաշահումներ ու խախտումներ են հայտնաբերվել։ Բացահայտված մեծամասշտաբ խախտումների կիզակետում հայտնվել է հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։

Հ1-ին մոտ կանգնած աղբյուրներից տեղեկացանք, որ կրճատվել են նաեւ գործուղումների համար տրամադրվող գումարները։ Երբեւէ չի եղել տարի, որ արտասահման՝գործուղման մեկնող աշխատանքային խմբերը գործուղման գումար չստանան։ Իսկ հիմա այդ գումարը կամ ընդհանրապես չեն տալիս, կամ տալիս են, բայց իրենց նախընտրելի մարդկանց։

Չեն վճարում նաեւ որոշ աշխատակիցների հասանելիք արձակուրդային գումարները։ Այստեղ էլ տարբերակում կա. եթե Հ1-ի ղեկավարության սիրելիներն են՝ ստանում են, իսկ եթե ուղղակի շփում չունեն հետները, ասել է թե՝ նույնիսկ դեմքով չեն ճանաչում, չեն տալիս, նույնիսկ եթե այդ մարդիկ աշխատավարձ են ստանում, պատշաճորեն կատարում հարկային վճարներ եւ այլն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ ամենավատն այն է, որ աշխատակիցները չեն էլ փորձում դժգոհել, գիտեն, որ ասելու են՝սրտովդ չի, ազատվիր գնա, լիքը աշխատանք խնդրողներ կան։ Նկատենք, որ այս Մարգարիտա Գրիգորյանի կատարած չարաշահումների մասին բազմիցս է խոսվել, նշվել են կոնկրետ փաստեր, սակայն տիկինը, ինչպես միշտ, մնացել է անձեռնմխելի։

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այս անգամ, սակայն, Մարգոն չի կարողանալու խուսանավել պատասխանատվությունից։ Հարցը վերեւներում շատ լուրջ է դրված։ Ի մասնավորի՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին ասվել է՝ եթե աշխատանքից չազատես Մարգարիտա Գրիգորյանին, քեզ ենք ազատելու։ Հիշեցնենք, որ տարիներ առաջ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում դասավանդելու տարիներին ընկեր Մարգոն հազարից մեկ համալսարան գալով «2» գնահատական էր նշանակել մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհուն՝ Ռիմա Ղազարյանին, անտեղյակ լինելով, որ նա ամիսներ առաջ մահացել է հիվանդությունից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով