Կիևում առևանգված երիտասարդը ՀՀ մարզպետներից մեկի աներորդին է. մանրամասներ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում առևանգված հայ երիտասարդի գտնվելու վայրի մասին դեռ լուր չկա: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Կիևի հայերի շրջանում մեծ աղմուկ է ստացել այդ միջադեպը: Առաջիկա օրերին տեղի հայերը հույս ունեն լուր իմանալ մեկ շաբաթ առաջ առևանգված երիտասարդի դեպքից:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ առևանգված երիտասարդը Հայաստանի մարզպետներից մեկի աներորդին է: Վերջինիս հարազատները լուր չունեն առևանգված տղայի ոչ գտնվելու վայրի մասին, ոչ էլ անգամ՝ նրա կյանքի և առողջության մասին: Երիտասարդի տարիքը տատանվում է 25-ից 27 տարեկանի սահմանում: Այլ մանրամասներ չենք հրապարակում, նշված անձին անվտանգություն էլ ավելի չվատթարացնելու համար:

Հիշեցենք, որ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ հայաստանյան օլիգարխներից մեկի որդուն մոտ մեկ շաբաթ առաջ առևանգել են։ Դեպքը տեղի է ունեցել Կիևում, որտեղ որդին զբաղվում է խաղային բիզնեսով։ Տեղեկություն կա, որ ընտանիքը կատարվածի մասին իմացել է ուշացումով՝ տեսախցիկների արձանագրած տեսանյութի միջոցով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առևանգումից հետո զոհի բնակարանից նաև գողություն է կատարվել։ Մոտ մեկ շաբաթ ընտանիքը սարսափելի սթրեսի մեջ է եղել, քանի որ որևէ տեղեկություն չեն ունեցել իրենց զավակի մասին։ Միայն երեկ հանցագործները կապի են դուրս եկել, և հույս կա, որ բանակցությունների արդյունքում կկարողանան հետ ստանալ իրենց որդուն։ Բանակցությունների մանրամասներից ոչինչ հայտնի չէ»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով