«Ծառուկյան» դաշինքը պատերազմ է հայտարարել կառավարությանը. պատճառը «Առինջ մոլի» առևտրականների բողոքն է.«Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքը երեկ պաշտոնապես պատերազմ հայտարարեց Կարեն Կարապետյանի կառավարությանը: Պատերազմի հայտարարման ֆորմալ առիթը «Առինջ մոլի» առևտրականների բողոքն է: Այսօրվանից խորհրդարանում սկսվում է 2018թ. բյուջեի նախագծի քննարկումը, և կարելի է չկասկածել, որ «Ծառուկյան» դաշինքը շարունակելու է գրոհը, որը կավարտվի բյուջեի նախագծի դեմ քվեարկությամբ:

Որովհետև եթե կառավարությունը սպառել է իրեն, ապա այդ կառավարությունից պետք է ազատվել հնարավորինս շուտ, և ոչ թե թույլ տալ, որ նա շարունակի գործել նաև 2018թ.: Հետաքրքիրն այն է, որ ՀՀԿ-ականները որևէ կերպ չփորձեցին պաշտպանել կառավարությանը»։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ժամանակ» օրաթերթ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով