Իշխանությունները չեն ցանկանում բարձրացնել ջրի սակագինը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ իշխանությունները չեն ցանկանում բարձրացնել ջրի սակագինը՝ ըստ ամենայնի վախենալով հանրության արձագանքից։ Այժմ քննարկվում է մի կոմպրոմիսային տարբերակ, ըստ որի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է մերժի «Վեոլիա ջուր» ընկերության հայտը՝ սակագինը բարձրացնելու վերաբերյալ, փոխարենը պետությունը կնվազեցնի ընկերության վարձակալական գումարը։

Այս պարագայում, փաստորեն, ոչ թե քաղաքացին է ամսական կտրվածքով ավել գումար վճարելու, այլ տուժելու է մեր հարկերից ձևավորված պետբյուջեն։ Նշենք, որ ՀԾԿՀ-ն պետք է մինչև դեկտեմբերի 1-ը որոշում կայացնի «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացրած հայտի մասով։ Եթե ՀԾԿՀ-ն հաստատի նրանց դիմումը, ապա ներկայումս 1 խմ ջրի դիմաց վճարվող 180 դրամը կդառնա 194․3 դրամ, կփոփոխվի նաև խոշոր բաժանորդների համար սակագինը, նախկին 54 դրամի փոխարեն՝ 58․3 դրամ»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով