Բնակարանում դի են հայտնաբերել

Նոյեմբերի 19-ին՝ ժամը 22:46-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 36 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել՝ 1941 թ. ծնված Լ. Պ.-ի դին:

Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:09-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել՝ 1943 թ. ծնված Վ. Ս.-ի դին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով