Երջանկությունը մարդկանց ժպիտի մեջ է

 

 

-Անցած դարի մի փիլիսոփա միամտորեն պնդել է, թե Լարոշֆուկոն իրավացի էր անցյալի համար, բայց ապագան կհերքի նրան: Որպես սկիզբ կուզենայի հասկանալ, ի՞նչ է Ձեզ համար անցյալը և այնտեղ ինչ եք թողել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-Ինձ համար անցյալը , ինչ-որ բանի վերջն է ու սկիզբը: Անցյալում թողնում եմ այն, որը այսօր չեմ ապրում:

-Դերասանուհի, ինձ համար հրաշալի ձայն ունեցող, բայց չգիտես ինչու այդ ձայնը թողեցիք անցյալում, բայց շարունակելով հարցս ասեմ, ինչի՞ց սկսվեց ձեր <<Առողջ ապրելակերպ>> ֆեսբուքյան եթերային միացումները:

-Շնորհակալ եմ նման նրբանկատ լինելու համար և ձայնիս մասին նման կարծիք ունենալու համար: Ես կարծում եմ, որ դեռ կվերադառնամ իմ <<Ակունքներին>>: Իսկ ինչ վերաբերում է այն նախագծին, որը ես սկսել եմ ինձ միայն ապահովում է էներգետիկ դաշտով, որը ինձ փոխանցում է իմ հետևորդը: Մեր ժամանակներում դժվար է մարդուն ընտելացնել անշահախնդրությանը: Կան նաև հետևորդներ, որ նաև կասկածանքով են վերաբերվել իմ ներկայիս գործունեությանը, բայց կարծես թե այդ պատնեշը հաղթահարվեց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-Մարդիկ կան, որ հարցնում են՝ ինչիդ ա պետք, ինչ ա տալիս այդ ուղիղ միացումները, անունն էլ դնում ես՝ առողջ ապրելակերպ: Մի՞թե զրուցելու բան կա և այդ զրույցը շարունակական կարող էր լինել: Ես իմ կողմից ասեմ, որ սկզբում վախենում էի, որ խոսելու թեմաները կսպառվեն շատ արագ, բայց այսօր ինչպես տեսնում ենք, ոչ միայն զրուցելու, այլ նաև մասնագետներ ես ընտրում տարբեր ոլորտների, որը ոչ միայն ուսուցողական բնույթ է կրում, այլ տալու-առնելու բան կա: Ի՞նչ կասես:

-Երկիր մոլորակը պտտվում է, ճի՞շտ է: Մարդիկ ծնվում են ու մահանում: Այն ինչ սկսվում է, այն էլ ավարտվում է շարունակություն տալով նոր սկսվող ծնունդին: Ի վերջո կյանքում ամեն ինչ փոխվում է, բայց չի կորչում: Հետևաբար, եթե մարդը ողջ է, կյանքի ամբողջ ընթացքում, ամեն քայլափոխին, ամեն վայրկյան նորը, գեղեցիկը և առողջը տեսնելու և զգալու հնարավորություն ունի: Հետևաբար ոչ մի թեմա չի կարող ավարտ ունենալ, այլ կարող են նոր թեմաներ ծնվել: Ես սիրում եմ, երբ մարդ ժպտում է, երբ կարողանում եմ դրական էներգիա տալ և քառապատիկ ստանալ: Դրանից առավել երջնկություն չի կարող լինել և քո շահը կայանում է միայն դրական էներգիա ստանալ մարդկանց կողմից : Բումերանգի պես է :

-Չար աչքերից վախենում ե՞ք: Եվ ինչը կարող է ձեզ հունից հանել:

-Չար աչքերից չեմ վախենում, խղճում եմ նրանց և միշտ ասում, որ Աստված չի ստեղծել մարդուն, որ չարանա: Տեսնես, որտեղ է Նա սխալվել ոմանց հարցում: Հունից կարող է ինձ հանել այն սուտը, որի ճիշտը ես գիտեմ:

-Մասնագետները, որոնց ընտրում ես, ինչպե՞ս են համաձայնվում քո հյուրը լինել, որովհետև նրանք հնարավոր է լուրջ չեն մոտենում ֆեսբուքյան ուղիղ միացումներին:

-Շնորհակալ եմ նախ այն մասնագետնեին ում հետ պատիվ եմ ունեցել շփվել, որովհետև մեծամասամբ նրանք իրենց գործի մասնագետներն են ու ի զարմնաս և ի ուրախություն ինձ մեծ սիրով համաձայնվում են և նոր թեմաներ առաջարկում հետագա համագործակցության համար: Իրենց գործի գիտակներն են ոգևորում ինձ և ասում, որ ես ճիշտ ուղի եմ բռնել հասրակությանը մոտեցնելու նրանց և հակառաակը:

-Կուզենայի հասկանալ, ի՞նչ է լնելու նոյեմբերի 26-ին:

-Հանդիպում, դասընթաց, որտեղ կարող են մարդիկ, թե իրենց հարցերը ուղղել մասնագետներին և ինձ: Ծանոթանալ նրանց հետ և հասկանալ, որ մասնագետները բոլորի համար են և պատրաստ են նրանք օգնելու ցանկացածին: Եվ նաև ինչու ոչ կոլեգաների միմյանց հետ հանդիպում և փորձի փոխանակում: Դա նաև կօգնի, որ մարդիկ իրենց չարությունները կարողանան հաղթահարել:

Ես կարոտ եմ մնացել դրսում ժպտացող մարդկանց դեմքերին: Ես ունեմ նաև YOUTUBE- յան էջ, որտեղ զետեղված են ուղիղ միացումների բոլոր տեսագրությունները և ժամանակի ընթացքում ավելի որակը կկատարելագործվի: Նաև ասեմ, որ ամեն երկուշաբթի ժամը 11-00-ին, ուղիղ միացուներս կկոչեմ հոգեբանական անկյուն:

Մասնագետների միջոցով մենք շատ մարդկաց հուզող հարցերի պատասխանները կփոխանցենք: Շնորհակալություն Նաիրա ինձ հետ զրուցելու համար: Ձեզ նորանոր հաջողություններ և վերելքներ: Քեզ եմ շնորհակալ, որ պատիվ ունեմ զրուցելու, կիսվելու և ինչու ոչ առողջ հոգևիճակ ստանալու համար:

 

 

 

Հարցազրույցը վարեց լրագրող ̀ Արթուր Հայրապետյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով