Գեներալ Մանվելի մոտ «կյանքի նոր նպատակ» է առաջացել. ողջ օրը նստած Վիգեն Սարգսյանի ականջին՝ փորձում է «էդ գործը» գլուխ բերել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պարզվում է` գեներալ Մանվելի մոտ «կյանքի նոր նպատակ» է առաջացել՝ ստեղծել կանանց կամավորական ջոկատ: Ու ողջ օրը նստած Վիգեն Սարգսյանի ականջին՝ փորձում է «էդ գործը» գլուխ բերել:

Ասում են` գրեթե արդեն համոզել է Վ. Սարգսյանին: Որ Նազի՞կը (գեներալի կինը) ղեկավարի էդ ջոկը՝ հարցրինք մեր աղբյուրին: «Ոչ, որ Հայաստանում էլ Իսրայելի նման կանանց ուժեղ բատալիոն ըլնի»:

Ի դեպ, նոյեմբերի երրորդ տասնօրյակում Մանվել Գիգորյանի գլխավորությամբ կտոնվի նրա ղեկավարած հինգերորդ բրիգադի 25-րդ տարեդարձը, որին կմասնակցի երկրի գերագույն գլխավոր հրամանատարը` Սերժ Սարգսյանը, նաեւ` Պնախարար Վիգեն Սարգսյանը։ Բոլորով կգնան Եռաբլուր, ապա Էջմիածնի «Վան» ռեստորանային համալիր` նշելու տոնը: »

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

«Հրապարակ» օրաթերթ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով