Բանակում չծառայած Կարապետ Գուլոյանը կարծում է, որ տարկետման իրավունքը պետք է հանվի. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Կոտայքի մարզպետ, բանակում չծառայած, Գագիկ Ծառուկյանի՝  փեսա Կարապետ Գուլոյանը կարծում է, որ տարկետման իրավունքը պետք է հանվի:

«Դե գուցե ժամանակներն էնպես են, որ հիմա պետությանն է պետք, որ տարկետման իրավունքը հանվի, էդպես է պետք՝ հանում են»,- «Ժամանակ»-ին ասաց Գուլոյանը: Հիշեցնենք, որ Կարապետ Գուլոյանն ասել էր, որ օրենքով սահմանված կարգով չի ծառայել, առողջական խնդիրներ չի ունեցել, իսկ թե ինչո՞ւ է օրենքը իրեն ազատել ծառայությունից, Գուլոյանն առաջարկել էր պարզելու համար հետաքննություն վարել»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով