Վիտալինան Ջիգարխանյանին ցանկացել է երկար և տանջալից մահ

Երեկ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն ու նրանից 44 տարով երիտասարդ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան դատարանի վճռով ամուսնալուծվել են:

Ինչպես նշում է kp.ru-ն, ուկրաինացի դաշնակահարուհին, որը յուրացրել է Ջիգարխանյանին պատկանող երեք բնակարանն ու նրա բոլոր խնայողությունները, արդեն ապագայի ծրագրեր է կազմում` երազելով գտնել իր կեսին ու մայրանալ:

Ինչ վերաբերում է 82-ամյա նախկին ամուսնուն, ապա երբեմնի սիրող և հոգատար Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան նրան մաղթել է ամենավատը: Այս մասին «Новые русские сенсации» հաղորդման շրջանակում պատմել է Ջիգարխանյանի նախկին կինը՝ դերասանուհի Տատյանա Վլասովան, որի հետ դերասանն ապրել է ավելի քան 50 տարի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վլասովայի փոխանցմամբ՝ վերջերս ինքը զրուցել է Վիտալինայի հետ ու իմացել, որ 38-ամյա դաշնակահարուհին նախկին ամուսնուն «երկար ու տանջալի մահ է մաղթում»:

 

Armlur.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով