Վարդան Օսկանյանը Հայաստան է վերադարձել փակելով քաղաքականության իր էջը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ մի քանի օր է, ինչ Հայաստան է վերադարձել նախկին ԱԳ նախարար, ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը։

Նրան մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ Օսկանյանը փակել է քաղաքականության էջը եւ այլեւս որեւէ առնչություն չունի ՕՐՕ դաշինքի հետ, Հայաստան է եկել անձնական գործերով, ավելին՝ զբաղված է գիրք գրելով, սակայն այն, որ նա Հայաստան է եկել հատկապես

ԵՄ-Հայաստան համաձայնագրի կնքման օրերին, «չի կարող պատահական լինել, մանավանդ որ Օսկանյանը մտերիմ է Ժիրայր Սեֆիլյանի կոչով ստեղծված Ազգային դիմադրության ճակատի անդամ, Իտալիայում եւ Եգիպտոսում մինչեւ 2012-ը դեսպան աշխատած Ռուբեն Կարապետյանի հետ»,- տեղեկացրեց մեր աղբյուրը։ Ի պատասխան մեր հեռախոսազանգին, պարոն Օսկանյանը հաստատեց, որ «քաղաքում» է, այլ հարցերի չպատասխանեց»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով