ՊՆ պաշտոնատար անձանց կողմից չարաշահումների բացահայտումների դեպքերը շարունակվում են

Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումների բացահայտումների դեպքերը շարունակվում են:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բարսեղ Մայիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պայմանագրային հիմունքներով ծառայելով ՀՀ ՊՆ զորամասում եւ զբաղեցնելով պարենային պահեստի պետի պաշտոնը՝ յուրացման եղանակով հափշտակել է զգալի չափի արժողությամբ սննունդ:

Այս արարքի համար Բարսեղ Մայիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետով՝ յուրացում հատկանիշով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Armlur.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով