Նոյեմբերի 15-ի աստղագուշակ

Խոյ:

Խոյերին կարևոր է չտրվել հոռետեսությանը և ագրեսիվ էմոցաների բռնկումներին: Այսօր բացառված չէ լարվածությունը ձեր և մտերիմ անձնավորության միջև: Ցանկությունների իրագործման ճանապարհին կարող են ի հայտ գալ անսպասելի արգելքներ, մեծերի հետ տարաձայնություններ: Չարժե խտացնել գույները և պատկերացնել պատկերն ավելի վատ, քան այն իրականում է: Եթե իրավիճակն այսօր լուծում չունի, արժե թողնել վաղվան:

Ցուլ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շատ Ցուլերի այսօր սպասվում է ներքին կոնֆլիկտ: Ձեր բնական սովորություններն ու սկզբունքները կարող են հակասության մեջ մտնել իրավիճակի պահանջների, շրջապատի սպասումների հետ: Հնարավոր է, որ ձեզ համար գլխավորը հարմարավետությունն է, հուսալիությունն ու որակը, մինչդեռ զուգընկերոջ համար կարևոր է նրբագեղ ոճը, նորաձևության կանոններին համապատասխանությունը: Եթե փոխզիջում հնարավոր չէ, աստղերը խորհուրդ են տալիս գնալ որոշ զիջումների:

Երկվորյակ:

Այսօրվա ուրախալի հեռանկարները Երկվորյակների համար ինչ-որ բանով կմթագնեն: Բացասական դեր կարող է խաղալ վատառողջությունը, ընկերախմբում վեճը, հատուկ իրավիճակը, անհամապատասխան եղանակը: Բազմախոստում հանդիպումը կարող է ունենալ տհաճ կամ չծրագրված հետևանքներ: Միևնույն ժամանակ, ցանկացած ֆորսմաժորային իրավիճակ կդառնա որակի քննություն, օրինակ` մտադրությունների լրջության, զգացմունքների անկեղծության ստուգում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խեցգետին:

Խեցգետիններին խորհուրդ չի տրվում ավելորդ լարվածություն առաջացնել սիրային և ամուսնական հարաբերություններում: Մրցակությունը, որը բնական է գործնական և ստեղծագործական միջավայրում, անվտանգ չէ անձնական կյանք տեղափոխելը: Այսօր դերակատարություն կունենա զուգընկերոջ տրամադրությունը կամ շրջակա ընդհանուր մթնոլորտը: Ստիպված կլինեք դրսևորել դիվանագիտություն, ուրիշների կարիքների և թուլությունների հետ հաշվի նստելու ունակություն:

Առյուծ:

Առյուծների վիճակն այսօր կախված է նրանից, թե որքանով են կարգավորված նրանց առօրյա գործերը: Եթե կենցաղը կամ աշխատանքը բավականին հստակ կազմակերպված չեն, չծրագրված իրադարձությունը կարող է որոշակի շտկումներ մտցնել ձեր ծրագրերում: Հնարավոր է ստիպված լինեք ընտրություն կատարել զվարճանքների և պարտականությունների, ռոմանտիկայի և առօրյայի միջև: Որոշ Առյուծների համար կրիտիկական գործոն կարող է դառնալ ինքնազգացողությունը:

Կույս:

Կույսերին աստղերը խորհուրդ են տալիս հրաժարվել ինքնաբուխ գործողություններից: Չծրագրված ծախսերը, անձնական կյանքում անխոհեմ քայլերը կարող են դառնալ ուժերի ոչ ռացիոնալ վատնում և ավելորդ խնդիրներ կստեղծեն: Սիրային կապերն այսօր լի են դրամատիզմով, մեծ դերակատարություն կարող է ունենալ ինտիմ ասպեկտը կամ նյութական գործոնը: Ցանկացած լավ գաղափար ավելի լավ թողնել վաղվան:

Կշեռք:

Կշեռքները ստիպված կլինեն հաշվի նստել տնային իրադրության, ընտանիքում տիրող մթնոլորտի հետ: Հնարավոր են ծնողների հետ բարդ հարաբերություններ: Ամուսնու հետ հարաբերությունները կարող են բարդանալ խանդի պատճառով: Այս օրը պահանջում է զսպվածություն, զգուշության: Ձեր օրգանիզմը զգայուն է սթրեսների, ագրեսիվ ազդեցությունների նկատմամբ: Այսօր անցանկալի է զբաղվել բնակարանի, անշարժ գույքի հարցերով:

Կարիճ:

Կարիճները ճիշտ կանեն հաշվի առնեն ուրիշների նեղացկոտությունը: Այն, ինչ ձեզ համար ուղղակի փաստի հաստատում է, կարող է ցավոտ հարված լինել ուրիշների ինքնասիրությանը: Եթե նեղացնեք զուգընկերոջը, նա կարող է նույն կերպ պատասխանել, և այդ ժամանակ կզգաք, թե որքան տհաճ է լինել քննադատության և դժգոհության առարկա: Վիճաբանությունը կարող է դառնալ ձեր համատեղ ծրագրերի իրագործման գլխավոր խոչընդոտը:

Աղեղնավոր:

Աղեղնավորները ճիշտ կանեն խելամիտ օգտագործեն միջոցներն ու արժեքները: Ֆինանսական հարցն այսօր կարող է բարդացնել լավ հարաբերությունները: Չարժե պարտքով գումար տալ ընկերներին, ներդրումներ անել ընդհանուր գանձարանում: Անցանկալի են վարկերը: Հնարավոր են չծրագրված ծախսեր: Շարքային գնումները, գործարքների վճարումն ավելի լավ է թողնել վաղվան: Պահպանե՛ք չեկերը և այլ փաստաթղթերը, բացառված չէ, որ ստիպված լինեք գնումը հետ վերադարձնել:

Այծեղջյուր:

Այծեղջյուրներին կհաջողվի օրը լավ անցկացնել, եթե կարողանան վերահսկել իրենց զգացմունքները: Այսօր վտանգավոր է ներսում կուտակել անհանգստությունները, քանզի ամենաանսպասելի պահին կարող է պայթյուն տեղի ունենալ: Օրինակ` կարող եք հերթական անգամ ըմբոստանալ տնային կարգուկանոնի, ինչ-որ կախվածության դեմ: Լարվածությունը թոթափելու եղանակ կարող է դառնալ երաժշտությունը կամ որևէ մեկուսի զբաղմունք:

Ջրհոս:

Ջրհոսներն այսօր գերազանց կտեսնեն ստեղծված իրավիճակի դրական կողմերը, սակայն ոչ միշտ հնարավորություն կունենան դրանցից օգտվելու: Իրադարձությունների անսպասելի բեկումը կարող է ստիպել ձեզ տհաճ պարտականություններ կատարել, զբաղվել ձեր կամ ուրիշների վրիպակների շտկմամբ: Այսօր անցանկալի են կիսախառը միջոցառումները, երբեմն ստիպված կլինեք կոշտ գործել: Ցանկացած գործում չի խանգարի զգուշավորությունը:

Ձկներ:

Այսօր Ձկներն ընդհանուր առմամբ ճիշտ են գնահատում իրավիճակը, սակայն իրադարձությունների ընթացքին կարող է խառնվել ճակատագրական պատահականությունը: Հնարավոր է ձեզ դավաճանեն այլ մարդիկ կամ տեխնիկան կամ ամենաանհարմար պահին ի հայտ գան անհաղթահարելի հանգամանքներ: Այսօրվա համար չարժե ծրագրել միջոցառումներ, որոնցից սպասում եք երաշխավորված արդյունք, կանխատեսելիություն, լիարժեք թուլացում:

 

Armlur.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով