Նիկոլ Փաշինյանի «անակնկալը» չի ստացվել. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը օրերս անակնկալ այցով եղել է Արմավիր ՔԿՀ-ում։

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ երբ նա իջել է ճաշարան` տեսնելու, թե ինչով են սնվում կալանավորները, «թարսի պես» ո’ր կաթսայի կափարիչը բարձրացրել է, նորմալ ուտելիք է հայտնաբերել։ Հիասթափված Փաշինյանը հարցրել է, թե բանտարկյալների սնունդը ամեն օ՞ր է այդպես լավ, նրան անկեղծորեն պատասխանել են, որ տեղեկացված են եղել իր այցի մասին։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել հանկարծակիի բերել բանտապետին»։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով