Amnesty international կազմակերպությունը Բահրեյնի իշխանություններին կոչ է արել բուժօգնություն ցուցաբերել Շեյխ Իսա Ղասեմին

Ի հետևումն Բահրեյնի շիաների ականավոր հոգևորական Շեյխ Իսա Ղասեմի առողջական վիճակի կտրուկ վատացման, Միջազգային ներում կազմակերպությունը երկուշաբթի օրն այդ երկրի իշխանություններին կոչ է արել շտապ կերպով բուժօգնություն տրամադրել նրան:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Միջազգային ներում կազմակերպությունը Բահրեյնի պատասխանատուներից պահանջել է բուժման նպատակով շտապ կերպով հիվանդանոց փոխադրել Շեյխ Իսա Ղասեմին:

Շեյխ Իսա Ղասեմի առողջական վիճակի կտրուկ վատացումից հետո, նրա հարազատները նույնպես պահանջել են վերջինիս բուժօգնություն տրամադրել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի դեպ, երկուշաբթի գիշեր Ալ-Դորազի տարածքում գտնվող Շեյխ Իսա Ղասեմի տան մերձակայքում Ալե Խալիֆայի ռեժիմի անվտանգության ուժերի և բահրեյնցի երիտասարդների միջև բախումներ են տեղի ունեցել:

Միևնույն ժամանակ Բահրեյնի հոգևորականները,նշելով, որ Շեյխ Իսա Ղասեմի առողջական վիճակը կտրուկ վատացել է, պահանջել են վերջ տալ նրա բնակարանի զինվորական շրջափակմանը:

Բահրեյնի Ալե Խալիֆայի ռեժիմը Շեյխ Իսա Ղասեմին զրկելով քաղաքացիության իրավունքից ու նրան դատի տալով, 2016 թվականի հունիս ամսից ի վեր պաշարել է այդ հոգևորականի բնակության վայրն ու արգելում է այդ տարածքում շիաների ուրբաթօրյա աղոթքի կազմակերպումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով