ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին ժամը 11:40-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
Նոյեմբերի 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 30-ին՝ կեսօրից հետո, սպասվում է տեղումների դադար: Դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Կոտայքի մարզի Հրազդան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող տարածքում և Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզի ՎԱրդենիս, Գավառ, Սևան և Ճամբարակ քաղաքներում առկա է մերկասառույց, Շիրակի մարզի տարածքում՝ մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: