Ձեռքբերում. բայց ոչ՝ ասոցացում. «168 Ժամ»

«168 Ժամը» գրում է. «Համաձայնագիրը մեծ ձեռքբերում է Հայաստանի և Եվրամիության համար՝ հաշվի առնելով այն փաստը, թե ինչպես և ինչ պայմաններում Հայաստանը հրաժարվեց Ասոցացման համաձայնագրից, որի նախաստորագրմանն այդքան պատրաստ էր Հայաստանը:

Սա մեծ ձեռքբերում է, բայց ասել, որ սա ինչ-որ առումով ասոցիացում է ԵՄ-ի հետ, սխալ կլինի, քանի որ Հայաստանն այնուամենայնիվ չի ունենա ԵՄ-ի հետ հարաբերությունների այն ծավալը, ինչ ունեն Վրասատանը, Ուկրաինան և Մոլդովան, ու կունենար նաև Հայաստանը՝ 2013-ին ստորագրելով ԱՀ-ն ԵՄ-ի հետ, դա առանձնահատուկ կարգավիճակ ու փաստաթուղթ է:

Այն, ինչ օրերս ստրագրվեց երկկողմ համաձայնագիր է, որը ֆիքսում է ոլորտները, որտեղ կարող է լինել համագործակցություն և այդ համագործակցության ծավալներն ու սահմանները»,-«168 Ժամի» հետ զրույցում այս մասին է ասել Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Նիկու Պոպեսկուն՝ անդրադառնալով օրերս ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի ստորագրմանը:

Ըստ նրա՝ առավել ուշագրավ է համաձայնագրի այն հատվածը, որում ԵՄ-ն իր դիրքորոշումն է ամրագրել ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ:

«Կարծում եմ, որ դա կողմերի համար ներկայումս ամենակարևոր ուղենիշերից մեկն է դառնալու, այն միակ փաստաթղթերից մեկը, որտեղ ԵՄ-ն մանրամասն և հստակ իր դիրքորոշումն է ներկայացնում՝ փորձելով չմիջամտել բանակցություններին, բայց փորձելով առաջ մղել խաղաղ կարգավորման գործընթացը»,- ասել է նա:

Ամբողջական հոդվածը ̀ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով